«Ադեկվադները» շարունակ դիմում են սադրիչ, էժանագին գործողությունների․ Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի բազմացրեք «տառականներին», առանց այդ էլ Քոչարյանը կերակրում է դրանց

Լավ, ինչքան կարելի է սոցիալական ցանցերը և կայքերը սևացնել Արթուր Դանիելյանի և նրա ընկերների լուսանկարներով: Ցավալի է, որ այս գործին լծված են հիմնականում նրանք, ովքեր մեղմ ասած չեն համակրում այսպես կոչված ադեկվադներին:

Վերջիններիս համակիրները շատ քիչ են և իրենցից ոչինչ չեն ներկայացնում:

Այս հանգամանքը հաշվի առնելով, Դանիելյանը և նրա նմանները իրականացնում են կարուսելային PR ակցիաներ: Որն է դա:

«Ադեկվադները» շարունակ դիմում են սադրիչ, էժանագին գործողությունների, որոնք բնականաբար չեն վրիպում իրավապահների ուշադրություններից:

Սևազգեստ անձանց գերագույնն նպատակներից է հնարավորնիս հաճախ բերման ենթարկվելը, որպեսզի ԶԼՄ-ները և սոցիալական կայքերը ողողվեն օրինակ՝ «Արթուր Դանիելյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին բաժին» վերնագրերով:

Ու ստացվում է, որ ամեն օր հազարավոր մարդիկ ուղղակի կամ ուղղակի կերպով իրազեկվում են այս խմբավորման գոյության մասին:

Գործընկերներիս և հետևորդներիս հորդորում են զերծ մնալ այս խմբավորման մասին հատկապես տեղեկատվական բնույթի հրապարակումները տարածելուց:

Այդ կերպ դուք ջուր եք լցնում նրանց ջրաղացին: Մի բազմացրեք «տառականներին», առանց այն էլ Քոչարյանը կերակրում է դրանց:

(Visited 41 times, 41 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT