ԱԱԾ նոր բացահայտումը. պետական պաշտոնյաներ են ձերբակալվել. (տեսանյութ)

INSPIRATION

ՊԵԿ աշխատակիցները տնտեսվարողից 2 միլիոն դրամ կաշառք են պահանջել։


ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Այդ մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

«ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել և սպառնացել են ստուգողական բնույթի  միջոցառումներ իրականացնել, այդպիսով  ստեղծել տնտեսվարողի համար  գործունեության անտանելի պայմաններ»,- հայտնում են ԱԱԾ-ից։

Ըստ հաղորդագրության`  ՊԵԿ պաշտոնատար անձինք  օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում թվացյալ խախտումները չհայտնաբերելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու  համար տնտեսվարողից պահանջել են շուրջ 2.000.000 դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում  նվազեցվել է մինչև 1.000.000-ի:

Գումարը փոխանցելու պահին ՊԵԿ պաշտոնատար անձինք ԱԱԾ աշխատակիցների կողմից բռնվել և բերման են ենթարկվել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության 2 գլխավոր օպերլիազորները ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն:

(Visited 152 times, 113 visits today)

Rate article