ԱԱԾ կեղծ գեներալներ. ԱԱԾ նոր ուշագրավ բացահայտումը

INSPIRATION

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների

իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ 2 քաղաքացիներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների որոշ հրամանատարներին,

ինչպես նաև քաղաքացիներին ներկայանալով իբրև «Կառավարության հատուկ ծառայության», «Հետախուզության», Ազգային անվտանգության ծառայության գեներալներ և կրելով համապատասխան ուսադիրներով համազգեստներ, չարաշահելով մի շարք ՀՀ քաղաքացիների վստահությունը,

ժամկետային զինծառայության մեջ գտնվող նրանց որդիներին ծառայության վայրում ցանկալի ստորաբաժանումներում տեղավորելու կամ վաղաժամկետ զորացրելու համար, հրամանատարական կազմին և

բժիշկ-մասնագետներին կաշառք տալու պատրվակով, 2018թ. սեպտեմբերից խաբեությամբ պահանջել և հափշտակել են 600-1500-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նշված անձինք ՀՀ ԱԱԾ-ում խոստովանել են իրենց մեղքը, զղջացել կատարած արարքի համար: Կատարվում է նախաքննություն:

ԱԱԾ մամուլի կենտրոն

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 205 times, 205 visits today)
Rate article