ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 7

STORIE POSIITIVE

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համառ կլինեք, իսկ դա կօգնի հասնել վաղուց դրված նպատակներին, արագ լուծել աշխատանքային հարցերը: Շրջապատի հետ ձեզ նրբանկատ չեք պահի, ռիսկ կա, որ ավելորդ բաներ կասեք, կվիրավորեք մարդկանց, որոնք շատ հարցերում աջակցել են ձեզ: Շփման մեջ զուսպ լինելը շատ կարևոր կլինի:

Վատ չեն դասավորվի ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել: Ճանապարհին հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու կամ պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կլինի: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Գործնական հոտառությունը հուսախաբ չի անի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Կարևոր հանդիպումները հենց այս հատվածում պլանավորեք: Այդ դեպքում կհաջողվի բանակցություններն արդյունավետ վարել, մարդկանց հետաքրքրել ձեր գաղափարներով ու պլաններով: Որոշ Ցուլեր հնարավորություն կունենան մասնակցել հեռանկարային նախագծերին, որոնք նրանց առջև ճանապարհ կբացեն դեպի մասնագիտական բարձունքները:

Հավանական են դրամական մուտքեր, անսպասելի թանկարժեք նվերներ: Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնք դժվար իրավիճակում են հայտնվել: Հիշեք, որ այն, ինչ այսօր կանեք ուրիշների համար, օգտակար կլինի նաև ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտն անհանգիստ կլինի: Այն լի կլինի անսպասելի իրադարձություններով: Մեկ ուրիշը ձեր փոխարեն խուճապի կմատնվեր, բայց դուք խոհեմ կլինեք ու ճիշտ որոշումներ կընդունեք: Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, չեն բացառվում ծանոթությունները, որոնք արդյունավետ համագործակցության սկիզբ կդնեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է համագործակցելու ու շփվելու համար: Հնարավորություն կունենաք հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները, հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ լարված առավոտ է սպասվում: Աշխատեք ժամանակը դատարկ զրույցների ու վեճերի վրա չծախսել, շփվել միայն նրանց հետ, ովքեր լավ են հասկանում ձեզ: Քննադատությունները կարող են երկար ժամանակով վշտացնել: Ձեր հեղինակությունը կարող է ընկնել բամբասանքների պատճառով: Աշխատեք դրանց համար առիթներ չտալ:

Հետո կգա ամենատարբեր գործերի համար հարմար շրջանը: Կկարողանաք հասնել ձեր նպատակներին, նաև օգնել մարդկանց, որոնք լուրջ խնդիրների են բախվել: Հավանական են հետաքրքիր ուղևորություններ: Դրանք կոգեշնչեն ձեզ, կօգնեն շատ բաների յուրովի նայել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Հարմար ժամանակ է ապագային վերաբերող կարևոր հարցերի մասին մտորելու համար: Հնարավորություն կունենաք զրուցել համախոհների հետ: Նրանցից օգտակար խորհուրդներ կստանաք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, նույնիսկ նրանք, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում:

Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Հաճախ ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, ընդ որում՝ միշտ չէ, որ նրբանկատ կլինեք: Հնարավոր են զուր ծախսեր, ֆինանսական կորուստներ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը անհանգիստ, բայց արդյունավետ կլինի: Շատ տարբեր գործեր կունենաք, հազիվ թե կարողանաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Ժամանակ չեք ունենա իրավիճակը վերլուծելու համար: Բայց ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Ընտանեկան հոգսերը կարող են շեղել աշխատանքից, չի բացառվում, որ կենցաղային խնդիրների պատճառով ստիպված լինեք փոխել պլանները:

Օրվա երկրորդ կեսը թույլ կտա իրագործել պլանները, կյանքի կոչել այն գաղափարները, որոնք շատ դուր են եկել ձեզ: Լավ կանցնեն հանդիպումները: Կհաջողվի լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ:

Հանգիստ, մասնագիտական տեսանկյունից բարենպաստ օր է: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ ձեզ համար կարևոր գործերի վրա ու ամենալավ ձևով գլուխ հանել դրանցից: Լավ կանցնեն աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հանդիպումները: Կկարողանաք նոր համախոհներ ու օգնականներ գտնել: Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատանքի վայրում:

Հարմար օր է ստեղծագործելու, երևակայություն ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերի համար: Կհաջողվի նորովի նայել շատ բաների, տեսնել այն, ինչ մյուսները չեն նկատել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բավականին բարդ օր է: Ոչ միանշանակ իրավիճակ կլինի, որից արագ գլուխ հանել չի ստացվի: Կհաջողվի անել դա, եթե չշտապեք, չվստահեք մարդկանց ու իրադարձությունների հանդեպ առաջին տպավորությանը: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, չի բացառվում, որ ձեզ աջակցեն նույնիսկ նրանք, ումից շատ բան է կախված:

Հնարավոր են հաճելի նորություններ ու անսպասելի առաջարկներ: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք այցելել հետաքրքիր միջոցառումների, օգտակար ծանոթություններ հաստատել այնտեղ: Օրվա վերջին աշխատանքին վերաբերող նոր գաղափարներ կունենաք ու շուտով կյանքի կկոչեք դրանք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չնայած ամեն ինչ չէ, որ հեշտ կդասավորվի, լավատես կլինեք ու չեք հրաժարվի մտածածից: Կարող եք վերադառնալ գործերին, որոնք ստիպված եք եղել հետաձգել իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով: Շատերը հաճույքով կօգնեն ձեզ, հատկապես օգտակար կլինի ծանոթ կանանց աջակցությունը: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող գնումներ անելու շանս կունենաք:

Տարաձայնություններ կառաջանան գործընկերների հետ, երբեմն դժվար կլինի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Հանգստություն պահպանեք: Քանի դեռ կառավարում եք հույզերը, լուրջ խնդիրներ չեն առաջանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին կարևոր որոշումներ մի ընդունեք ու խոստումներ մի տվեք: Ուշադիր դիտեք շուրջը: Չի բացառվում, որ աննշան, պատահական իրադարձությունները հուշեն՝ ինչպես պետք է վարվել հետո: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Խոսքը հատկապես գործնական շփումների մասին է: Պետք չէ վստահել քիչ ծանոթ մարդկանց:

Օրվա երկրորդ կեսը հագեցած ու բարենպաստ կլինի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, որոնք թույլ կտան լուծել հին խնդիրները: Այս ժամանակը հարմար է պլաններ կառուցելու, դրանք ընկերների ու մտերիմների հետ քննարկելու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների, կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք զրուցել ձեզ և մտերիմներին անհանգստացնող բարդ խնդիրների մասին: Նույնիսկ եթե արագ որոշում գտնել չհաջողվի, ընդհանուր լեզու կգտնեք ու էներգիան վեճերի վրա չեք ծախսի: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, ովքեր շուտով ձեր համախոհները կդառնան:

Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք ձեզ հոգնեցուցիչ չեն թվա, ճանապարհին լավ ժամանակ կանցկացնեք: Հավանական են շահավետ ու հաջող գնումներ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերն ու հույսը դնել այն բանի վրա, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի: Բայց դրված նպատակներին հասնելու համար պետք է ավելի լուրջ վերաբերվեք գործերին: Մի հետաձգեք այն, ինչ պլանավորել եք, աշխատեք կատարել տված խոստումները:

Չեն բացառվում տարաձայնությունները տանն ու աշխատավայրում: Կարող է թվալ, որ շրջապատը մեծ պահանջներ է ներկայացնում ձեզ ու հաշվի չի առնում ձեր հետաքրքրությունները: Բայց եթե հանգիստ քննարկեք ստեղծված իրավիճակը, կհասկանաք, որ դա այդպես չէ ու ամեն մեկն իր տեսանյունից ճիշտ է:

Rate article