Աստղագուշակ հուլիսի 23-ի համար.

STORIE POSIITIVE

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ: Այն հարմար է և՛ առօրյա գործերի, և՛ լրիվ նորերի համար: Ստանձնած ամեն ինչից լավ գլուխ կհանեք, շատ հարցեր ավելի արագ ու արդյունավետ կլուծեք, քան շրջապատողները: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ:

Չեն բացառվում խնդիրներն անձնական հարաբերություններում: Սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնել միշտ չի հաջողվի: Լավ է ընտանիքի հետ կապված լուրջ որոշումներ չընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադրություն պահանջող շատ գործեր ու խնդիրներ կլինեն և ամեն անգամ չի հաջողվի վարքի ճիշտ ձև ընտրել: Տեղի ունեցողին ամեն անգամ չեք կարողանա ճիշտ արձագանքել, երբեմն սխալներ կանեք: Իմաստուն ու գիտակ մարդկանց օգնությունը ձեզ չէր խանգարի:

Կարող եք զբաղվել տունը կահավորելով. ֆիզիկական կոմֆորտն ու հարմարավետությունը հիմա անհրաժեշտ կլինեն հոգեկան կոմֆորտի համար: Օրը հարմար է կահույք ու կենցաղային տեխնիկա գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է: Օգտվեք դրական միտումների ազդեցությունից վաղուց մտածածն անելու համար: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, այդ թվում՝ հին աշխատավայրի գործընկերներից:

Օրը հարմար է ստեղծագործ գործունեության համար. ձեր գաղափարները լավը կլինեն, իսկ ոգեշնչվածության պակասից բողոքելու առիթ էլ չի լինի: Սիրահարվելը հեշտ կլինի, կկորցնեք գլուխը, սակայն դա խնդիրների չի հանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լուրջ գործեր սկսելն անցանկալի է: Ավելի լավ է զբաղվեք աննշան, դատարկ բաներով: Այսօր հենց փոքրիկ հաջողությունները կդառնան այն աստիճանները, որոնք կտանեն դեպի մեծ հաղթանակը:

Կարող եք ծանոթություններ հաստատել: Մարդիկ, ովքեր առաջին անգամ կտեսնեն ձեզ, միանգամից կհամակրեն ձեզ: Հին ծանոթներն էլ պատրաստ կլինեն դեպի լավը փոխել ձեր մասին ունեցած իրենց կարծիքը: Դրանից կարող եք օգտվել հին կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չնայած որոշակի դժվարությունների՝ օրը հաջող կդասավորվի: Դուք ինքնուրույն կգործեք և հենց դա կմեծացնի հաջողության հասնելու ձեր շանսերը: Հիմա ցանկալի չէ պատասխանատու բանակցություններ վարելն ու պարտավորություններով կապվելը:

Տրամադրությունը կբարձրացնեն ընկերների հետ հանդիպումները, իսկ ընտանեկան միջոցառումները ամենահաճելի տպավորություն կթողնեն: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համբերատարությունն ու հույզերը վերահսկելու ունակությունը կօգնեն հաջող անցկացնել գործնական բանակցություններն ու լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Դժվարություններից շատ լավ գլուխ կհանեք, իսկ դա կնկատեն մարդիկ, որոնց աջակցությունը ձեզ չէր խանգարի:

Ինտուիցիան շատ սուր կլինի, ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է գործարքների ու գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պատասխանատու ու կարևոր օր է: Խնդիրներին ձեր լուրջ վերաբերմունքից կախված կլինի մոտակա մի քանի շաբաթների իրադարձությունների զարգացումը:

Հնարավոր են ֆինանսական կորուստներ: Եթե պատրաստվում եք գործարքներ կնքել, մանրամասն ուսումնասիրեք պայմանները, համոզվեք, որ դրանցում ոչ մի թակարդ չկա: Սպոնտան գնումներից էլ լավ է խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եթե հույզերին չտրվեք, օրը վատ չի դասավորվի: Ձեզ հատուկ իմպուլսիվությունն ու նյարդային լինելը խնդիրների պատճառ կդառնան, կփչացնեն անձնական ու գործնական հարաբերությունները:

Ցանկալի է հետաձգել կարևոր հանդիպումները, լուրջ հարցերի քննարկումն էլ թողեք մեկ ուրիշ օրվա համար: Ուղևորությունները հոգնեցուցիչ կլինեն: Մեքենաները, կենցաղային տեխնիկան, կապի միջոցները կարող են փչանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոչ միանշանակ օր է: Առավոտվանից ինչ-որ բան այնպես չի ընթանա, բայց մինչ ձեր տրամադրությունը վերջնականապես կփչանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ձեր խնդիրն է ամբողջությամբ օգտագործել բացված հնարավորությունները, նույնիսկ եթե դա հեշտ չլինի:

Կարևոր կլինի ընկերների ու փորձված համախոհների աջակցությունը: Նրանց հետ անկեղծ զրուցեք, պատմեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում ու հուզում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ: Սակայն քիչ ժամանակ կանցնի, ու իրավիճակը դեպի լավը կփոխվի: Այնպես որ՝ գործելուց առաջ սպասեք բարեհարմար պահի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանդիպումների ու գործնական բանակցությունների, համագործակցության պայմանները քննարկելու համար: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիանալի օր է: Այն հատկապես լավ կդասավորվի նրանց համար, ովքեր վաղուց են երազել շրջապատողներին ցույց տալ իրենց ունակությունները: Գլուխ կհանեք այն գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Ճիշտ է, հնարավոր է նախանձողներ ու թշնամիներ հայտնվեն, բայց նրանք վնասել չեն կարողանա:

Աշխատանքային պրոցեսում ցանկացած փոփոխություն ձեր օգտին կլինի: Կարող եք գրաֆիկում վերամշակումներ անել, առօրյա խնդիրները լուծելու նոր մեթոդներ փնտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն անակնկալներով լի կլինի: Դրանք մեծ մասամբ հաճելի կլինեն, սակայն միայն այն փաստը, որ տեղի կունենան իրադարձություններ, որոնք հնարավոր չի եղել պլանավորել ու կանխատեսել, ձեզ կստիպի հուզվել:

Իրավիճակն ամեն կերպ վերահսկելու ցանկությունը կարող է հակասական արարքների մղել: Նկատի առեք, որ հիմա լավ է լողալ հոսանքով, քան փորձել շարժվել դրա դեմ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

Rate article