Ինչպես մաքրել լյարդը մեղրի միջոցով

STORIE DI VITA


Լեղապարկի քար հիվանդությունը ուղեկցվում է լյարդի և լեղապարկի բորբոքումներով:

Այդ բորբոքային գործընթացներից ազատվելու լավագույն միջոցը դիետան է:

Մինչև լյարդի բուն մաքրման գործընթացի անցնելը, պետք է նախապես մեկ ամիս դիետա պահել:

Ներկայումս այդքան էլ դժվար չէ գտնել համապատասխան դիետաներ:

Այդ դիետաների միջոցով հնարավոր կլինի կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը, վերացնել թթվայնության բարձր մակարդակը և աղիներում առկա ցավերը:

Այս հարցում ամենաարդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է սոված ժամանակ մեղրի օգտագործումը:

Կանխարգելման կամ բուժման համր, մեղրը ընդունում են նախապես տաք ջրում հալեցնելուց հետո:

Եթե որոշել եք դիմել այս միջոցին, ապա շատ կարևոր է իմանալ, որ այն օգտագործելիս պետք է սննդակարգից լիովին հանել բոլոր շաքարային մթերքները և օրական ընդունել 150 գրամ մեղր, բնականաբար կրկին հալած վիճակում:

Լյարդի մաքրման համար, մեղրն օրական օգտագործվում է 4 անգամ, որից 3 անգամը սնունդի՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի հետ միասին, իսկ 4-րդը՝քնելուց կես ժամ առաջ:

Սկզբնական շրջանում, բավարար է յուրաքանչյուր անգամ մեկ թեյի գդալ մեղրի օգտագործումը, հետագայում այն կարող է փոփոխվել:

Այն հակացուցված է մեղրից ալերգիա ունեցողներին և շաքարային դիաբետով հիվանդներին:

Աղբյուր

Rate article