Ամրապնդում է իմունիտետը, կանխում է քաղցկեղը, ազատում է անքնությունից ու հանգստացնում նյարդերը. ու այս ամենն անում է հասարակ մաղադանոսը

Մաղադանոսը նեխուրազգիների ընտանիքի միամյա կամ երկամյա բուրավետ խոտաբույսերի ցեղի ներկայացուցիչ է: Մաղադանոսը շատ է կիրառվում խոհանոցում, սակայն ոչ բոլորը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին: Ահա դրա օգտակարությունը փաստող 7 կարևոր կետ

1.Մաղադանոսը օգնում է ամրացնել իմունային համակարգը՝ շնորհիվ մեծ քանակությամբ վիտամին C-ի, ինչպես նաև բազմաթիվ բիոֆլավոնոիդների ու միկրոտարրերի:

2. Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը համարվում է արյունաստեղծ հիմնական տարրը:

3. Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ սելեն կոչվող միկրոտարրը, որը նպաստում է օրգանիզմից քաղցկեղածինների դուրսբերմանը:

4. Մաղադանոսը բարելավում է տղամարդկանց պոտենցիան և սեռական ցանկությունը՝ ի շնորհիվ ցինկի մեծ քանակի:

5. Մաղադանոսի կիրառումն օգնում է հանգստացնել նյարդերը և ազատում է անքնությունից՝ իր բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ մագնեզիումի շնորհիվ:

6. Մաղադանոսը հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար, քանի որ այս համեղ մթերքը հարուստ է նաև կալցիումով ու ֆոսֆորով, որոնք ամրացնում են ոսկորները

7. Մաղադանոսը շատ օգտակար է նաև հղիների համար, քանի որ պարունակում է ֆոլաթթու, ինչը շատ կարոևր է պտղի նորմալ ձևավորման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

(Visited 1 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT