7 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանված կինը խորհուրդներ է տալիս։

ANIMALI CELEBRI

Վերջերս մի  բաժանված կին համացանցում կիսվել էր մի նամակով, որը ուղղված էր բոլոր ամուսնցած կանանց։

Նամակը հետևյալն է․

<<Ես կին եմ, ով բաժանվել է իր ամուսնուց 7 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո։ Հիմնվելով իմ սեփական փորձի վրա՝ ես կցանկանում եմ կիսվել ձեր հետ մի քանի կարևոր հասկացություններով, որոնց մասին ես իմացա իմ ամուսնական կյանքի ընթացքում։ Միայն բաժանվելուց հետո ես հասկացա, որ ամուսնական կյանքում կանայք և տղամարդիկ ունեն հավասար պատասխանատվություն։

Ես այս խորհուրդները գրում եմ  կանանց համար, բայց որոշները օգտակար կլինեն նաև տղամարդկանց։

1․Միշտ փնտրեք լավը ձեր զուգընկերոջ մեջ։Կենտրոնացեք ձեր ամուսնու դրական, այլ ոչ թե բացասական կողմերի վրա։

2․ Սիրով զբաղվեք։ Հաճախ և շատ, հատկապես այն ժամանակ, երբ դա ձեզ դուր չի գալիս։ Սա այն միջեցն է, որը հարթում է ձեր մեջ առաջացած խնդիրները և հարցերը։ Եթե դուք զգում եք, որ հեռվանում եք ձեր ամուսնուց, ապա ժամանակն է հանել հագուստը և մոտենալ նրան։

3․ Լսեք խորհուրդներ տարեց և իմաստուն կանանցից, որոնք ունեն հաջող ամուսնական կյանք։ Զերծ մնացեք շատ էմոցիաներից, քանի որ դրանք խանգարում են։ Հիշեք, որ ձեր տարիքակից կանանց խորհուրդները խիստ տարբերվում են տարեց կանանց խորհուրդներից։

4․ Ձեր ամուսնուն տվեք ուշքի գալու հնարավորություն։Մի՛ մտածեք, որ նա ձեզ արհամարհում է։Պարզապես տղամարդիկ ինքնամփոփ են դառնում կարևոր որոշումներ կայացնելուց։

5․ Մի՛ փորձեք փոխել կամ ուղղել ձեր տղամարդուն։Ամեն մարդ ունի իր կյանքի ուղին։

6․ Հաճախ հիշեցրեք Ձեր տղամարդուն, որ նա հզոր, ուժեղ, խելացի տղամարդ է։ Տղամարդիկ, որպես կանոն, մոռանում են այդ մասին։

7․ Ձեր ամուսինը ընտրել է հենց ձեզ։ Երբեք մի մոռացեք այդ մասին, բայց և այնպես մի մտածեք, որ այդպես էլ պետք է լիներ։

8․ Ծիծաղեք նրա կատակների վրա, եթե նույնիսկ դրանք ծիծաղելի չեն։

9․ Կինը պետք է ամբողջությամբ գիտակցի իր էմոցիաները և այն, թե ինչպես է նա արձագանքում իր ամուսնու քայլերին։ Նույնը պետք է Ձեր ամուսինը անի։

10․ Պատրաստեք նրա համար իր սիրելի բուտերբրոտները։

11․ Ազատություն տվեք ձեր ամուսնուն։ Իսկ եթե կլինեն դժվարույթւոններ ձեր համատեղ կյանքում, եղեք հանգիստ և նուրբ, տվեք նրան վստահություն սեփական ուժերին։

12․ Եղեք միշտ հանգիստ, առանց հիստերիկ պահվածքի։Ձեր ամուսինը հանգստություն է փնտրելու տանը և ձեր գրկում։

13․ Սիրեք նրան այնպես, ինչպես նա է ցանկանում։ Իմացեք սիրո տարբեր լեզուներ։

14․ Ստիպեք Ձեզ գեղեցիկ տեսք ունենալ։ Ինչքան կանացի լինեք, այնքան ձեր ամուսինը տղամարդու կերպարի մեջ կլինի ։

15․ Եղեք միշտ նրա կողքին։ Նվիրեք նրան ձեր ժամանակը և ուշադրությունը, հատկապես եթե նա դրա կարիքը ունի։

16․ Երբեք նրա մոտ մի խոսեք այլ տղամարդկանց մասին։ Նույնիսկ եթե այդ տղամարդը կինոյի կամ գրքի հերոս է։Մի՛ համեմատեք նրան այլ տղամարդկանց հետ, քանի որ համեմատումը վիրավորում է նրան։

17․ Միշտ պատրաստ եղեք նրան սեքսուլ գրգռելու։ Թուլ տվեք նրան մտածելու, որ միշտ նրա ներկայության կարիքը ունեք։

18․ Երբեք խորհուրդ չհարցնեք օտար մարդկանցից։ Նրանք չճանաչելով ձեզ կարող են մղել անմիտ քայլերի և որոշումների։

19․ Տվեք ձեր ամուսնուն  ժամանակ։ Ամուսնական կյանքում լինում են պահեր, երբ զույգերից յուրաքանչյուրը կարիք է ունենում գտնել սեփական <<եսը>>։

20․ Եղեք խոցելի։ Մի վախեցեք կիսվել ձեր ամուսնու հետ սեփական վախերով և զգացմունքներով։ Տղամարդիկ զգում են, երբ մենք ինչ-որ բան ենք թաքցնում իրենցից։ Իսկ անկեղծությունը նրանք գնահատում են։ Ուղղակի ընդունեք ձեր սխալները և որ ափսոսում եք ձեր այս կամ այն արարքի համար։

21․ Թույլ տվեք ձեր ամուսնուն սիրել ձեզ այնպես, ինչպես նա գտնում է ճիշտ։

22․ Մի վախեցեք անկեղծանալուց։ Ժամանակի ընթացքում այն կստեղծի ձեր միջև մեծ վստահություն։

23․ Երբեք Ձեզ թույլ չտաք փնովել ամուսնուն կամ կնոջը հասարակության մեջ։ Նա միշտ ամուր հենարան պետք է ունենա իր թիկուքում։ Իսկ եթե ցանկանում եք քննարկել նրա արարքները կամ բառերը, արեք դա առանձին, առանց կողմնակի անձանց։

24․ Գտեք ընդհանուր նախասիրություններ, նպատակներ և երազանքներ։ Գտեք մի բան, որին երկուսով հավատում եք։ Շատ ծիծաղեք։ Սիրահարվեք միմյանց կրկին ու կրկին։

25․ Հարգեք միմյանց։

26․ Թույլ մի տվեք ֆինանսական խնդիրներին խանգարել ձեր հարաբերություններին։

27․ Հիշեք, որ ձեր ամուսինը օգնել է ձեզ դառնալ այն կինը, ինչ որ դուք կաք։ Խոսեք խնդիրների մասին հենց այդ պահին։

28․ Ներեք միմյանց։ Թույլ մի տվեք, որ այս կամ այն դեպքը արգելք հանդիսանա ձեր հետագա շփմանը։

29․ Պետք չէ թերագնահատել հասարակ հպումները։ Երբեմն դրանք կարող են արտահայտել այն, ինչ հնարավոր չէ արտահայտել խոսքերով։

30․ Միշտ ընտրեք ՍԵՐԸ։ Սերը գործողություն է, այլ ոչ թե էմոցիա>>։

Հիանալի խորհուրդներ։Սիրեք և եղեք սիրված։

Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։

Թարգմանությունը կատարված է www.nastroy.net կայքից։

Rate article