Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերից արևելք ընկած հատվածում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա:
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11.24 -ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ՝ 60 կիլոմետր խորության վրա:
Մինչ այդ, 4 բալանոց ցնցումներ են զգացվել Ֆուկուսիմա, Միյագի, Իվատե, Յամագատա, Իբարակի և Տոտիգի պրեֆեկտուրաներում: Տուժածների մասին տեղեկություններ չկան: