12 ոսկե կանոն, որոնց պետք է հետեւել լվացք անելիս
Լվացքի մեքենան նույնպես ունի մաքրման կարիք
Այն պետք է միշտ մաքուր վիճակւմ պահել, երկար օգտագործելու համար: Դուռը փակ մի պահեք, դրանից տհաճ հոտ կառաջանա մեքենայի մեջ: Լվացքի փոշու համար նախատեսված բաժինը եւ մեքենայի ներսը նույնպես պետք է մաքուր լինեն: Որպեսզի մեքենան երկար ծառայի, կա մեկ խորամանկ քայլ, տարին մեկ անգամ միացրեք դատարկ մեքենան ամենատաք ջրի ռեժիմով եւ կես լիտր քացախով:
Միաժամանակ շատ իրեր մի լվացեք
Տարողունակ մեքենան իհարկե լավ է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է լվանալ միանգամից: Այն պարզապես կարող է չդիմանալ:
Սրբիչներ լվանալիս կոնդիցիոներ օգտագործել պետք չէ
Կոնդիցիոները թույլ չի տալիս իրերին լիարժեք ջուր կլանել, իսկ սրբիչների դեպքում, դրանք պարզապես լավ չեն մաքրվի:
Գուլպաները լվանալ առանձին
Գուլպաները լվացեք հատուկ դրա համար նախատեսված ցանցում եւ հատուկ ռեժիմով:
Ծածկոցներն ու բարձերը պահանջում են կրկնակի լվացում
Անկողնային սպիտակեղենը, բարձերը լվացքի միջոցներով լվանալուց հետո, պետք է մեկ ագամ եւս լվանալ սառը ջրով:
Լվացքի մեքենան կփչացնի լողազգեստը
Լողազգեստները կարող են փչանալ, քանի որ կարվում են էլաստենից: Դրանք խորհուրդ է տրվում լվանալ ձեռքով եւ սառը ջրում:
Պետք չէ օգտագործել քլոր
Քիմիական հեղուկների բազմազանության մեջ հաստատ կգտնեք ձեր ճաշակին ու գրպանին հարմար միջոց, այնպես որ քլոր օգտագործեք ծայրահեղ դեպքում:
Կոճակները լվացքից առաջ պետք է կոճկած լինեն
Դրանք հեշտությամբ կարող են պոկվել հագուստի վրայից:
Տաբատների շղթաները նույնպես պետք է փակ լինեն
Դրանք կարող են կառչել այլ իրերից եւ վնասել դրանք:
Շատ լվացող հեղուկը դեռ չի նշանակում մաքուր լվացք
Շվացքի փոշու կամ հեղուկի մեծ քանակությունը լավ չի լվացվի եւ հետքեր կթողնի հագուստի վրա:
Կեղտաբծերը լվացեք զգուշությամբ
Ամուր տրորել դրանք պետք չէ, կտորը կարող է վնասվել: Անձեռոցիկով եւ լաքահանիչ նյութով զգուշությամբ հեռացրեք կեղտաբիծը:
Միշտ դասակարգեք հագուստը
Կանայք գիտեն, որ ոչ բոլոր իրերը կարելի է միասին լվանալ: Դասակարգեք դրանք ըստ գույնի եւ կտորի:
Հետեւեք այս պարզ կանոններին եւ ձեր լվացքի մեքենան ձեզ երկար կծառայի: