10 պատճառ մինչև 12 տարեկան երեխաների ձեռքը հեռախոս չտալու համար

ANIMALI CELEBRI

ամակարգչային տեխնոլոգիաների դարաշրջանում գադջեթներից երեխաների կախվածության խնդիրը սրվում է, ինչպես երբեք։ Շատերը հավանաբար ոչ մեկ անգամ են ականատես եղել այն տեսարանին, երբ ծնողները երեխային հեռախոս են տալիս, որ մի որոշ ժամանակ ազատվեն նրանից։

Երեխաները շատ արագ են սովորում։ Քանի դեռ սմարթֆոնը երեխայի ձեռքում է, ձայն չի հանում, բայց հերիք է խլես նրա ձեռքից հեռախոսը, սկսում է ճչալ։ Իսկ հետո ծնողները զարմանում են, թե ինչու երեխաների հետ հնարավոր չէ ընդհանուր լեզու գտնել, և ինչու նրանք իրական կյանքում չեն կարողանում նորմալ հարաբերություններ ձևավորել։

Կախվածություն գադջեթներից

Շփման հմտությունները մեզ մոտ ձևավորվում են ամենավաղ մանկությունից։ Մանկաբույժների կարծիքով՝ 0-3 տարեկան հասակը շատ կարևոր է տեսողության զարգացման, խոսքային ապարատի ձևավորման ու երեխաների բառապաշարի զարգացման, հարստացման համար։ Մինչև 3 տարեկան երեխաների համար հատկապես կարևոր է հնարավորինս շատ խոսել ծնողների ու հասակակիցների հետ, այլ ոչ թե՝ մայրիկի սմարթֆոնի։

Մանկաբուժության ամերիկյան ասոցիացիան հայտարարում է, որ 0-2 տարեկան երեխաներն ընդհանրապես չպետք է ենթարկվեն էլեկտրոնային սարքերի ազդեցությանը։ Իսկ 3-5 տարեկան երեխաները գադջեթներից պետք է օգտվեն՝ օրական 1, իսկ 6-18 տարեկանները՝ 2 ժամից ավելի։

Միևնույն ժամանակ՝ վիճակագրությունը պնդում է, որ ժամանակակից երեխաներն էկրանների առջև միջինն ավելի շատ ժամանակ են անցկացնում, օրական 6-7 ժամ։ Ամերիկացի երեխաների մեծ մասն ամեն օր բջջային սարքերից օգտվում է՝ սկսած 2 տարեկանից, իսկ 7-8 տարեկանից արդեն մշտական մուտք ունեն դեպի համացանց։

Մոբիլ սարքերն էականորեն մեծացրել են փոքր երեխաների համար ժամանակակից տեխնոլոգիաների մատչելիությունը, և այդ պատճառով էլ մանկաբույժ Քրիս Ռոուենը պնդում է, որ մինչև 12 տարեկան երեխաներին արգելվի առհասարակ էլեկտրոնային սարքերից օգտվելը։ Ահա այդ որոշման 10 պատճառները՝

Կախվածություն գադջեթներից

Որքան հաճախ են ծնողներն ամբողջ օրը կախված սմարթֆոններից, այնքան շատ են նրանք հեռանում իրենց երեխաներից։ Մեծերի ուշադրության պակասը հաճախ փոխհատուցվում է նույն այդ գադջեթներով ու թվային տեխնոլոգիաներով։ Առանձին դեպքերում երեխան ինքն է դառնում դրանցից կախված։ Արդեն հիմա երեխաների՝ պորտատիվ սարքերից, համացանցից ու հեռուստատեսությունից կախվածությունը ձեռք է բերել համաճարակին բնորոշ գծեր։ 8-18 տարեկան յուրաքանչյուր 11-րդ երեխան «թվային թմրամոլ» է։

Վտանգավոր ճառագայթում

2011թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը բջջային հեռախոսների ու անլար այլ սարքերի ռադիոճառագայթումը դասակարգել են պոտենցիալ քաղցկեղածին գործոնների թվին։ Սակայն պետք է հաշվի առնել, որ երեխաներն առավել զգայուն են տարատեսակ բացասական ազդեցությունների նկատմամբ, քանի որ նրանց ուղեղն ու իմունային համակարգը դեռևս զարգանում են։

Ուղեղի զարգացման վրա ազդեցությունը

Երեխայի ուղեղը 0-2 տարեկան հասակում իր չափերով 3 անգամ մեծանում է ու շարունակում է աճել մինչև 21 տարեկանը։ Վաղ տարիքում ուղեղի զարգացումը բնորոշվում է շրջակա միջավայրի գրգռիչներով կամ դրանց բացակայությամբ։ Ուղեղի խթանումը գադջեթների ավելցուկային ազդեցությամբ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հղի է ճանաչողական հապաղումներով, բարձր իմպուլսիվությամբ, ինքնակարգավորման և ինքնակարգապահության ունակության նվազեցմամբ։

Զարգացման դանդաղում

Սմարթֆոնով երկար նստելը նշանակում է՝ շարժման անբավարարություն, ինչը կարող է հանգեցնել ֆիզիկական ու մտավոր զարգացման հապաղման։ Այս խնդիրն առավել ակնհայտ է ԱՄՆ-ում, ուր յուրաքանչյուր երրորդ երեխան դպրոց է ընդունվում զարգացման հապաղմամբ, ինչը շատ վառ արտահայտվում է նրա առաջադիմության վրա։ Ֆիզիկական ակտիվությունն էլ իր հերթին՝ բարելավում է ուշադրությունն ու նորը ճանաչելու ու յուրացնելու ունակությունը։ Գիտնականները պնդում են, որ էլեկտրոնային տեխնիկայի կիրառությունը վնասում է երեխաների զարգացմանը ու բացասաբար է ազդում նրանց ուսումնառության վրա։

Ճարպակալում

Հեռուստացույց դիտելով տարվելը և համակարգչային խաղերը ոչ սննդային սովորությունների օրինակներ են, որոնք ուղղակիորեն կապ ունեն ավելորդ քաշի համաճարակի հետ։ Անվերահսկելիորեն և շարունակ անլար սարքերից օգտվող մարդկանց շրջանում ճարպակալում հանդիպում է 30 տոկոսով ավելի հաճախ։ Յուրաքանչյուր 4-րդ երիտասարդ կանադացին ու յուրաքանչյուր 3-րդ ամերիկացի դեռահասը տառապում են ավելորդ քաշից, ընդ որում, նրանց 30 տոկոսի մոտ ախտորոշվում է շաքարային դիաբետ։

Ի հավելումն դրան, ճարպակալմամբ տառապողներն ավելի շատ են հակված վաղ ինսուլտի ու սրտային տագնապի ռիսկին, ինչը լրջորեն կրճատում է նրանց կյանքի տևողությունը։ Գիտնականներն ահազանգում են՝ ծնողներին կոչ անելով հետևել իրենց երեխաների քաշին, քանի որ 21-րդ դարի առաջին սերունդը մեծ հավանականություն ունի մեռնել իր ծնողներից ավելի վաղ։

Քնի հետ կապված խնդիրներ

Ամերիկյան վիճակագրությունն ասում է, որ ծնողների 60 տոկոսն ընդհանրապես չի վերահսկում, թե որքան սերտ են իրենց երեխաները շփվում տարատեսակ գադջեթների հետ, իսկ 4 ընտանիքներից 3-ում երեխաները դրանք իրենց հետ անկողին են մտցնում։ Սմարթֆոնների ու պլանշետների կապույտ լուսարձակումը խոչընդոտում է նորմալ քուն մտնելուն, ինչը հանգեցնում է հանգստի ժամի կրճատմանն ու անքնության։ Գիտնականներն անքնությունը համեմատում են թերսնման հետ։ Երկուսն էլ քայքայում են օրգանիզմը, և համապատասխանաբար՝ բացասաբար են ազդում դպրոցում ունեցած հաջողությունների վրա։

Հոգեբանական խաթարումներ։

Համացանցային կախվածությունը հաճախ հանգեցնում է պարփակվածության ու ֆոբիաների զարգացման։ Այս ցանկը կարելի է համարձակորեն լրացնել բիոպոլյար խաթարմամբ, փսիխոզով, վարքային շեղումներով, աուտիզմով ու կապվածության, այսինքն՝ ծնողների հետ սերտ էմոցիոնալ կոնտակտի խաթարմամբ։ Յուրաքանչյուր 6-րդ կանադացի երեխան ունի ինչ-որ հոգեկան հիվանդություն, ինչը հաճախ բուժվում է ուժեղ հոգեմետ պրեպարատներով։

Ագրեսիվություն

Հեռուստատեսային ու համակարգչային խաղերի դաժանությունն իրենց արտացոլանքն են գտնում իրական կյանքում։ Երեխան ստանում է վարքագծի պատրաստի սխեմա, որն ինքը կարող է իրացնել իրեն շրջապատող իրականության մեջ։ Եվ շատ հետազոտողներ գալիս են միևնույն եզրակացության՝ էկրանային բռնությունն ունի՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ էֆեկտ։ Ագրեսիան բոլորովին էլ անմիջապես կարող է չարտահայտվել։

Թվային դեմենցիա

Գիտական դիտարկումներն ապացուցում են, որ գադջեթների ազդեցությունը 1-3 տարեկան երեխաների վրա հանգեցնում է կյանքի արդեն 7-րդ տարում ուշադրության կենտրոնացման խնդիրների։ Կենտրոնանալ չկարողացող երեխաները պարզապես կորցնում են ինչ-որ բան իմանալու և հիշելու հնարավորությունը։

Իրականությունից կտրվածություն

Էլեկտրոնային տեխնոլոգիաների չափից առավել կիրառությունը երեխաների կողմից ոչ միայն ազդում է նրանց հոգեկանի ու էմպատիայի ունակության վրա, այլև նրանց առավել խոցելի է դարձնում իրական կյանքի պայմաններում, որը նրանք, մեծ հաշվով, չգիտեն։ Այսինքն՝ վիրտուալ աշխարհում անցկացրած ժամանակը հաճախ նրանց ոչ մի օգտակար բան չի սովորեցնում, իսկ էլեկտրոնային սարքերի իմացությունը նրանց համար հետագա հաջողությունների գրավական չէ, քանի որ տեխնոլոգիաներն անընդհատ կատարելագործվում են, ու դրանց հետևից հասնելն ավելի ու ավելի է դժվարանում։

Ուրեմն ի՞նչ անեն ծնողները

Գաջեթները ժամանակակից կյանքի անհրաժեշտ մասն են։ Պետք է երեխային թույլ տալ սովորել օգտվել դրանցից, բայց ոչ վաղ տարիքից։

Սմարթֆոնը խլել չարժե երեխայի ձեռքից, բայց դրանից օգտվելու ժամանակահատվածը պետք է սահմանափակել։

Rate article