Քոչարյանի «դուխով» աջակիցներին` առ ի գիտություն…

ANIMALI CELEBRI

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե որևէ մեկին թվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայն Նիկոլ Փաշինյանի կամ նրա դուխով կամ անդուխ աջակիցների գործն է, չարաչար սխալվում է։

Անցյալը Հայաստանի ներկայում և ապագայում տեղ չունի։

Որպես ընդդիմադիր գործիչ բազմաթիվ վերապահումներ ու անհամաձայնություններ ունեմ գործող իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ, մեծաթիվ վերապահումներ ունեմ իշխանության վարած արտաքին, տնտեսական և ներքին քաղաքական հարցերի շուրջ։

Բայց սրանք հարցեր են, որոնք շոշափում են մեր ներկան ու ապագան և ոչ երբեք անցյալը։

Մեր պատվի ու արժանապատվության հարցն է պաշտպանել Հայաստանը երեկվա գիշատիչներից, ոչ մի դեպքում և ոչ մի գնով թույլ չտալ, որպեսզի Հայաստանը հարստահարած, ՀՀ քաղաքացիներիս կեղեքած ու տնավեր դարձրած մարդակերները վերադարձի և հետևաբար Հայաստանի ապագայում տեղի հույս փայփայեն։

Անցյալի և ներկայի միջև ես վերստին ընտրում եմ վաղը։

(Visited 22 times, 22 visits today)
Rate article