Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայկ Ալումյանը, պարզվում է, մոտավոր ասել է, թե տուժողի ներկայացուցիչներին չծանուցելը, Քոչարյանի միջնորդությունը նրանց չուղարկելը, առակելու հնարավորություն չընձեռելը դատավորի միանձնյա իրավասությունն է, կարար անգամ դատ չաներ:
Շատ նման է նախագահի ինստիտուտին ու այդ պաշտոնում Քոչարյանին՝ նրանց «վերագրած» կամայական իրավունքներին՝ բանակը ներքաղաքական գործընթացում օգտագործելու առումով:
Փողը, վստահ եմ, մեծ փողն այնպես է կուրացրել, որ եթե մի քիչ էլ ավել կլիենտը վճարի, կկանգնեն ու կասեն մարտի 1-ի գործի քննությունը Քոչարյանի ընտանիքի ներսում որոշվելիք հարց է, ինչ եք խառնվել ու միջամտում եք:
Ու նրանք կարծիք են հայտնում իրավունքի, դատավարության ու այլ հարցերի շուրջ: Փակեք, այս անասնաֆերման, Շուռա:
Բայց հո՞ աշխարհը ձեր կանոններով չի ապրում, Շուռա:
Տեղեկացրեք Ձեր մտերիմներին