«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրեց դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը։
Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը ծանոթ չէ Հայկ Մարությանի որեւիցե գործնեությանը․ «Չեմ կարծում, որ դերասանները իրավունք չունեն քաղաքական գործիչ լինելու կամ նույնիսկ Երեւանի քաղաքապետ, որովհետեւ Ռեյգանի օրինակը աշխարհին ցույց տվեց թե դերասանները ինչ կարող են անել»։
Բեմադրիչ Նիկոլ Ծատուրյանն իր զարմանաքը հայտնեց այն գնահատականների առնչությամբ, որ այսօր հնչում են․ «Ի՞նչ է նշանակում դերասան է, այլն էլ՝ կոմիկ, դա ի՞նչ կապ ունի, Ռեյգանն էլ դերասան էր, բայց դարձավ մի ամբողջ երկրի նախագահ»։
Հրապարակախոս Կարինե Հակոբյանի համար կարեւոր է ներկայացվող ծրագիրը, որն իր մեջ պետք է ունենա հիմնական կետեր վերաբերող կանաչ տարածքների պահպանմանը, հանրային սեփականությունը հանրությանը վերադարձնելուն․ «Փոքր կենտրոնը պետք է դառնա արգելոց եւ փոքր կենտրոնում այլեւս շինարարությունն արգելվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am