Պինդ նստեք, հետո կարդացեք, որ արմանք-զարմանքից աթոռից չգլորվեք… Լիզա Ճաղարյան

ANIMALI CELEBRI

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ալամ աշխարհի ամենաանաչառ կայքը բացահայտել է դարի դավադրությունը։

Ուրեմն…

Հա՛, պինդ նստեք, հետո կարդացեք, որ արմանք-զարմանքից աթոռից չգլորվեք։

Ուրեմն…

Պի՞նդ եք նստած։

Ուրեմն… Արման Մուսինյանին ու Վլադիմիր Կարապետյանին… բռնացրել են մի սրճարանում… իրար հետ նստած զրուցելիս։

Ծածու՛կ։

Երեւանի՛ կենտրոնու՛մ։
Ցերեկվա «քողի տակ»։
Արեւի ճառագայթների ներքո։

Ճիշտ է, ալամ աշխարհի ամենաանաչառ կայքի ամենակուլ ականջներին չի հաջողվել լսել (արանքում պլպլան ապակի է եղել), թե ինչ դավ են նյութում հազար տարվա ընկերներ, նաեւ 2008-ի Շարժման պայքարի՛ ընկերներ Արմանն ու Վովան,

բայց հո խոտ չեն ուտում, մի դաստա երեւակայություն ունեն ու էդ դաստայով մի կուռ տեսություն են մշակել, թե որտեղից կարող էր ծնունդ առնել այս խորախորհուրդ եւ ազգադավ հանդիպումը։

Դաշնակներին չասեք, թե չէ կկԸտաղեն, Ստամբուլը… չէ, ինչ եմ ասում, մի դաստա թուրքական դրոշ կվառեն։

Անձնուրացաբար։

https://hay-life.ru/

(Visited 57 times, 54 visits today)
Rate article