Միայն անազնիվ մարդը կարող է չնկատել, որ ի տարբերություն նախորդ թալանչու, այս տղան անշահախնդիր պայքարում է, որ մեր մայրաքաղաքը լիաթոք շնչի

ANIMALI CELEBRI

Խոսքս ուղղում եմ կարգին մարդկանց (ռոբասերժական խաժամուժը թող շարունակի «խռա-խռա» անել)։
Երբ առաջին անգամ լսեցի, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է դառնալու, ուղղակիորեն մազերս գլխիս բիզ-բիզ կանգնեցին
զարմանքից։
Հետո օրեցօր համոզվեցի, որ սխալվել եմ։ Այս տղան իրոք օրուգիշեր աշխատում է, «անմնացորդ նվիրումը» հենց Հայկի համար է
ասված։
Միայն կույրն ու չարակամը կարող են չնկատել, որ ապօրինությունների ու ավերների մի հսկա ժառանգություն ստացած
Մարությանը մի քանի ճակատով կռիվ է տալիս ու նույնիսկ փորձում է անհնարինը հնարավոր դարձնել։ Միայն անազնիվ մարդը
կարող է չնկատել, որ ի տարբերություն նախորդ թալանչու, այս տղան անշահախնդիր պայքարում է, որ մեր մայրաքաղաքը

լիաթոք շնչի

Ձեռքին կախարդական փայտիկ չունի։ Տարիների ավերածը նույնիսկ Ծերունի Խոտաբիչը չէր կարող մորուքից մազ պոկելով ոտքի
կանգնեցնել կես տարում։
Հայկ Մարությանի դեմ գործողները ստոր ու անազնիվ մարդիկ են։ Եթե նույնիսկ երկնքից աստղեր իջեցնի էս Հայկը, դրանք
միեւնույն է հաչալու են։
Եկեք տարբերվենք դրանցից։
Քննադատողների պակաս չկա, թալանչիների ոհմակի սազանդարներն օրուգիշեր դրանով են զբաղված։
Եկեք օգնենք Հայկին։
Քննադատելու փոխարեն քաջալերենք։
Սիրտս ցավում է Հայկի համար։
Շատ անարդար ենք այդ տղայի նկատմամբ։
Մոր խոսք համարեք սա։
Ով ճիշտ հասկացավ ինձ՝ շնորհակալ եմ։ Ով՝ ոչ, դե ոչինչ, էդպես էլ կպատահի։

Rate article