«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ դատարանների վրա առաջին ճնշումը գործադրվել է Հանրապետության հրապարակում։
Ըստ Պետրոսյանի՝ «Էդ ո՞ր դատավորը կարա իմ ասածը չանի» արտահայտությունն է առաջին ճնշումը եղել ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո։
Նրա համար նաև անընդունելի է դատարանների շրջափակումը։ Իրավաբան պատգամավորն ասաց, որ մի օր էլ մարդիկ կարող է որոշեն ու ոստիկանության, ազգային անվտանգության շենքերը շրջափակել։
Պատգամավորը նաև անդրադարձավ Վահե Գրիգորյանի՝ «ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակմանը»։
«Սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է այժմ», — հայտարարեց ԲՀԿ գործիչը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանն «առաջին հերթին թող որպես դատավոր կայանա»։
«Իսկ ո՞վ ասեց, որ Վահե Գրիգորյանը վստահություն է ներշնչում», — հարցադրում արեց նա՝ ընդգծելով, որ վերջինս իր մոտ վստահություն չի ներշնչում։