«Ինչո՞ւ ենք թույնով լցված այդ մերժված թափթփուկներին հնարավորություն տալիս ցեցի պես կպչեն մեր մաքրությանը…»

ANIMALI CELEBRI

ՀՈԳՆԱԾ ԱԺ-Ն ԵՎ՚՚՚…. ԱԶԳԱԴԱՎՆԵՐԸ
ԶԱՐՄԱՆՔ
Զարմանքս սկսեմ Levon Barseghyan-ի հեգնանքով. «…սաստիկ տոթի պատճառով այսօր էլ Ազգային ժողովը չկարողացավ քննարկել պետության զավթմանը գնահատական տալու հարցը»:
Շատ էիք հոգնել, հա՞, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, որ ձեզ վրա դրված մեր հույսերը քամուն տված՝ հիմա էլ արձակուրդ եք գնում: Վահե Գրիգորյանի գրած առաջարկները գոնե վերցրե՞լ եք հետներդ՝ էն Բաթումիում կամ Մայամիում, կամ էլ, գրողը տանի, թե ինչ հանգստյան գոտիներում կարդաք, գուցե մի քանի ամիս հետո երբ գաք՝ որոշ տեղեկացվածություն ունենաք: Իսկ էն տղեն՝ Վահեն, ծամել-ձեր բերանն է դրել այդ ՍԴ-ն կեղտից մաքրելու առաջարկները: Գոնե ձեր ընտրած Վահեից ամաչեք, որ իրեն մենակ թողեցիք ՍԴ-ի այդ գազազած ոհմակի մեջ:

Մինչ դուք՝ «վաստակա՜՜՜ծ», «հոգնա՜՜՜՜ծ» (չունենամ ձեզ) ձեր արձակուրդն եք պատրաստվում վայելել, այստեղ տխրահռչակ ռոբական, սեռժական մաֆիան քուն ու դադար չունի՝ լծվել է մարդափչացման, դոլարների շլացուցիչ փայլով նոր ու նոր ազգադավների իր կողմը գրավելու եղկելի գործընթացին: Գոնե այնտեղ ժամանակ գտեք՝ հետաքրքրվելու, թե այստեղ՝ Հայաստանում, ծախվողների ի՜նչ բազմություն է հավաքվում այդ երկու մարդասպան նախկին նախագահ կոչվածների շուրջ, և թե նրանք ինչպես եզան համառությամբ օրն ի բուն իրենց կեղտաջուրն են շփում Նիկոլի ու մի քանի սրտացավ, իսկական հեղափոխականների վրա:

Դուք հանգստացե՜ք, իսկ դատական այդ նեխած համակարգը, ձեր դանդաղկոտությունից ու ձեր անվճռականությունից թևավորված, դեռ շարունակում է գործել հին, իր ցանկալի մեթոդներով: Արդյոք դուք չե՞ք վիրավորվում նրանց այդ պահվածքից, իսկ մենք ոչ միայն վիրավորվում, այլև ավելի ատելությամբ ենք լցվում նրանց հանդեպ: Ձեր անգործությունից հանրապետականների դրածո էն հրայր կոչված անինքնասերն արդեն նշանակել է մարդակեր ռոբի գործի քննության ժամկետը, որը, դե յուրե, դե ֆակտո, անօրինական է, որի քննությանն էլ, ի դեպ, ՍԴ-ի այդ ոհմակը՝ հրայրի գլխավորությամբ, արգելել է Վահեի մասնակցությունը: Կասկածում եք, հա՞, թե մի գիշերում անդամից դատավոր դարձած ՍԴ-ի այն նեղսրտածներն ինչ որոշում են կայացնելու:

Իսկ դուք հանգստանալու՜՜՜՜ գնացեք, Նիկոլ Փաշինյանը ձեր փոխարեն կաշխատի, ձեր փոխարեն իր վրա կվերցնի բոլոր հանդիմանությունները, որ թափվում, հա՜ թափվում են մարդահոտից զուրկ ռոբական-սեռժական ամբոխի կողմից:
Ձեզ չի՞ անհանգստացնում էն չաթո սաթոյի հաբռգելն ու ակտիվանալը, որ իր գրպանի 168 ժամ թերթում կարող է գրել, թէ՝ «Նիկոլը երկար չի ձգի»: Դե դուք վայելեք ձեր հանգիստը, իսկ չաթո սաթոն ժուռնալիստների միությունը դարձրել է իր սեփական բեսեդկան ու հայհոյախառն զրույցներ է վարում «սատանան մանրուքի մեջ է» բառերը հոլովելով: Այ, դու մանրուք սատկես, չաթո սաթո և էլի նրա նմաններ, որ հորթային հրճվանքով տարածում եք այդ սադրիչ «վերլուծությունները»:

Ազգային ժողովի այ ոչ ու փուչ որոշ պատգամավորներ, բա դուք չե՞ք նեղվում, որ օդը լցված է նորմալ մարդկանց նյարդերը քայքայող հայհոյանքներով ու սուտ լուրերով, իբր այդ տականք հականիկոլականներին անհանգստացնում է երկրի վիճակը, իբր մտահոգվա՜ծ են ու գրում են. «…պարզ է, որ մարդիկ ձանձրացել են տրված սուտ խոստումներից ու սին հանձնարարականներից»: Հիմա այս ստերին ո՞վ է հակադարձելու, դա է՞լ է Նիկոլն անելու: Ի գիտություն սադրիչներին, ականջներիդ օղ արեք, մենք հիասթափվողը չենք, մենք պայքարելու ենք մինչև վերջ և ձեզ էլ վերջնականապես նետելու ենք պատմության աղբամանը:

Բա այդ հեղափոխությունն ինչի՞ համար եղավ: Եղավ, որ խոնջանա՛նք, հանգստանանք, թե արդեն ամեն ինչ լավ է: Բա էն ժողովրդի հավա՞տը, որ գիշեր ու տիվ հավաքվեց ու հիմա ձեզ գործելու ասպարեզ է հանել: Դե գործե՛ք, որ այն տականքները սսկվեն ու վերջնականապես այդ ոչխարագլուխների քոքը կտրվի:

Ուշքի՛ եկեք, այ պատգամավորներ (Անշուշտ, խոսք բոլորին չի վերաբերում), ձեզ քվե չեն տվել, որ դուք անհոգությա՞ն մատնվեք: Ձեզ ընտրել են, որ գո՛րծ անեք: Մովեսն ինչու՞ էր հրաներին քառասուն տարի պահում ավազուտներում… Պահում էր, որ հավատով լեցուն սերունդ աճի, որ Ավետյաց երկրի տեսլականն իրական դառնա ու մարդկանց մեջ երկրի հանդեպ սերը ամրանա: Դե հիմա նայեք այսօրվա Իսրայել պետությանը, երկրի հոգսերով ապրող նրա ժողովրդի վերաբերմունքին ու համեմատվե՜ք: Չե՞ք հասկանում, որ ձեր անգործությամբ առաջինը հենց Նիկոլի՛ն եք հարվածում…


Լավՙ, ինչո՞ւ ենք թույնով լցված այդ մերժված թափթփուկներին հնարավորություն տալիս ցեցի պես կպչեն մեր մաքրությանը և ներսից քայքայեն, թունավորեն, աղտոտեն, իրենց ստվերը փռեն մեր լույսի վրա:
Գործե՛ք, խնդրում եմ, ձեր ակտիվությամբ ավելի շո՛ւտ կհասնենք վերջնական հաջողության:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Rate article