Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․
Զուգարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանն ու «հերոս» Մայրամը․ ահա թե ինչ է փոխվել․․․
Նախկին ռեժիմին սպասարկող լրատվամիջոցները երկու օր շարունակ մեծարում են գյումրեցի Մայրամին, որը հրապարակավ խաբեբա էր անվանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Սա ևս այն դրևսորումների շարքից է, երբ տեղի ունեցածի վերաբերյալ մեր որոշ հայրենակիցների և միլիոնավոր ադրբեջանցիների հրճվանքն ու ցնծությունը համընկնում է: Ամեն դեպքում, մենք ապրում ենք ազատ և ժողովրդավար երկրում, որտեղ ինչպես Մայրամը, այդպես էլ յուրաքանչյուր ոք ազատորեն կարող է արտահայտել իր կարծիքն ու դիրքորոշումը:
Քավլիցի, որքան ուզում եք Մայրամին հերոսացրեք և մեծարեք, դա ձեր իրավունքն է: Գործընկերներիս, ու մեր որոշ հայրենակիցների ցնծությունը, ամակայից կրկին անգամ տվեց ի՞նչ է փոխվել մեր երկրում հեղափոխությունից հետո հարցի պատասխանը:
Տարիներ առաջ, երբ ձեր առջնորդրը, հովանավորը՝ Քոչարյան Ռոբերտը, որը ոչ բարով մեր երկրի ղեկավարն էր, սրճարանում իրեն բարևելու համար զուգարանում դաժանորեն սպանել էր տալիս իր իսկ համադասարանցուն՝ Պողոս Պողոսյանին: Իսկ թե ինչպես Փաշինյանը վարվեց «հերոս» Մայրամի հետ կարծում եմ մեկնաբանության կարիք չունի: Սա որպես ի գիտություն:
Իրականում, եթե Քոչարյանի օրոք երկրի առաջնորդին բարևելը կյանքի արժեք էր ունենում, ապա այսօր ՀՀ վարչապետին հրապարակավ ստախոս անվանելով կարելի է հերոսանալ: Ահա թե ինչ է փոխվել: