Տարոն Չախոյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․
Երկրի միակ տղամարդն ու բանից անտեղյակն առիթը բաց չի թողնում գլուխ գովալու, որ կառուցել է Հյուսիսային պողոտան:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1,6մլն եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին: Սա ավելին է, քան մինչև օրս Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։
Դիմումատուի ընտանիքն ապրել է Բուզանդի 13 հասցեում՝ 1385 քառակուսի մետր տարածքով տանը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հանրային գերակա շահի անվան տակ Յուրի Վարդանյանի տունը փոխանցվել է պետությանը:
Ու չեմ բացառում, որ սա վերջին դեպքը չի լինելու, երբ ՄԻԵԴ-ի որոշումներով ՀՀ-ն պարտավորվելու է դրամական մեծ փոխհատուցումներ տալ քաղաքացիներին, որոնց իրվունքները ոտնահարվել են Հյուսիսային պողոտան կառուցող Քոչարյանի կողմից:
Մարտի 1-ի վճիռները մի կողմից, Հյուսիսային պողոտայինը՝ մյուս:
Ստացվում է, որ իշխանությունը զավթած Քոչարյանի ու Սերժի ապօրինությունների համար վճարում է ներկայիս իշխանությունն ու ժողովուրդը:
Ու դեռ շատ ենք վճարելու…
Օր առաջ նախկին իշխանություններին պետք է տրվի քաղաքական գնահատական ու պետք է նույն «պետական գերակա շահով»
պետականացնել ՀՀ-ում իշխանությունը զավթած 2 ինքնակոչ նախագահների ունեցվածքը: