«Ես բացատրեցի, որ նմանատիպ հրաման չեմ տալու». ՀՀ ոստիկանապետը՝ Իջևանի դեպքերի մասին

ANIMALI CELEBRI

Բախում է տեղի ունեցել, բայց հարվածը միակողմանի է եղել՝ քաղաքացիների կողմից: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Իջևանում երեկոյան ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման մասին:

Այս պահին քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանապետը տեղում է: Օսիպյանի խոսքերով, երեկ մի խումբ քաղաքացիներ օրվա ցերեկային ժամերին 5-6 անգամ տարբեր հատվածներում փակել են ճանապարհները, որից հետո ոստիկանության կատարած աշխատանքների շնորհիվ ճանապարհները բացվել են.

«Իսկ արդեն երեկոյան այդ քաղաքացիները շատացան: Թիվը հասավ 500-600-ի: Նրանք հրաժարվեցին կատարել ոստիկանության օրինական պահանջները, կտրականապես հրաժարվեցին բացել Երևան-Իջևան ճանապարհը:

Իմ կողմից որոշում կայացվեց օրենքի սահմաններում շղթա կազմել և փորձել քայլել առաջ, քաղաքացիներին ստիպել, որպեսզի ազատեն փակված ճանապարհը: Սակայն մեր ծառայողների օրինական պահանջներին պատասխանը եղավ մահակներով, քարերով, մետաղյա ձողերով:

Արդյունքում ոստիկանության 12 ծառայող մարմնական վնասվածքներով տեղափոխվեց Իջևանի ԲԿ: Իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեղ ուղարկել: Ես էլ շտապեցի այստեղ: Իրավիճակի մասին ես անմիջապես զեկուցել եմ ՀՀ վարչապետին: Երբ ես եկա Իջևան, ինձ դիմավորեց մոտ 30 քաղաքացի:

Բանակցությունները տևեցին մոտ կես ժամ: Նրանք պահանջում էին վերացնել անշարժ պահակակետերը, որոնք վերահսկում են Իջևանից, Տավուշից ապօրինի ծառահատման դեպքերը: Ինձ հետ խոսում էին պայմանով:

Պայման էին դրել նաև ազատ արձակել բերման ենթարկվածներին և անօրինական փայտով ավտոմեքենաները:

Ես բացատրեցի, որ նմանատիպ հրաման չեմ տալու: Ասացի նաև, որ միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվելու և մեղավորները պատասխանատվություն են կրելու»,-ասաց Օսիպյանը:

Տեսանյութը՝ ստորև․

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:

Երեկվանից Իջևանում է գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

Բախումների հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ են վիրավորվել և տեղափոխվել Իջևանի ԲԿ, այնուհետև ութ ոստիկան տեղափոխվել է Երևան։

Հավելենք նաև, որ Քննչական կոմիտեյի հայտարարության համաձայն մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կարդացեք նաև՝ Վերջ․ Վարչապետի կոշտ անդրադարձը Իջևանում տեղի ունեցած միջադեպին (գրառում)

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 94 times, 94 visits today)
Rate article