Չինաստանի Լյաոնին նահանգով հոսող Լյաոհե գետում միջնակարգ դպրոցի վեց աշակերտ է խեղդվել, գրում է ria.ru-ն՝ Թայան շրջանի լրատվական բաժնին հղումով:
Հաղորդվում է, որ Սիֆո բնակավայրի միջնակարգ դպրոցի յոթ աշակերտներ հինգշաբթի Լյաոհե գետում լողալու են գնացել։ Աշակերտներից 6-ը խեղդվել են:
«Հուլիսի 12-ի ժամը 07:10-ի դրությամբ բոլոր խեղդվածները հայտնաբերվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լյաոհե խոշորագույն գետը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևելքում: Երկարությունը 1430 կմ է:
(Visited 235 times, 235 visits today)