Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք, որոնք կօգնեն արագացնել մազերի աճը։Ռոզմարին։ Մազերի աճը խթանելու համար ռոզմարինը լավագույն բույսերից է։ Այն օգտագործվում է մազաթափության, ինչպես նաև մազերի վաղաժամ սպիտակելը կանխարգելելու նպատակով։ Ամեն օր մազերը լվացեք ռոզմարինի ջրով, ինչը հնարավորություն կտա թարմացնել մազերի գույնը և դրանց ծավալ հաղորդել։Ձիաձետ։ Այս բույսը մեծ քանակով կրեմնիում է պարունակում՝ հանքանյութ, որն ապահովում է մազերի, եղունգների և ոսկրերի ամրությունը։ Ձիաձետը սնուցում է մազարմատները, ինչի արդյունքում կարող է դադարեցնել նաև մազաթափությունը։Եղինջ։ Այս բույսը միացություններ է պարունակում, որոնք նպաստում են մազերի աճին։ Եղինջը ո՛չ միայն կանխարգելում է մազաթափությունը, այլև օգնում է սեբորեայի և թեփի դեպքում։ Եղինջը մեծ քանակով B, C, E վիտամիններ է պարունակում, ինչի շնորհիվ նվազեցնում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը։ Եղինջը խոչընդոտում է նաև մեծ քանակով ճարպի արտադրմանը և խթանում է արյան շրջանառությունը՝ նպաստելով մազերի ամրությանն ու փայլին։ Եղինջն օգնում է նաև գլխամաշկը հագեցնել թթվածնով։Հինա։ Այս բույսից, ինչպես հայտնի է, ստանում են բնական ներկող միջոց։ Այն հնարավորություն է տալիս մազերին գույն հաղորդել ոչ ագրեսիվ միջոցով։ Հինան հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի արդյունքում այն դառնում է արդյունավետ միջոց՝ թեփի և սեբորեայի դեմ պայքարում։Կարի։ Այս համեմունքը հատկապես օգտագործվում է արևելյան խոհանոցում։ Դրա կանաչ տերևներն օգտագործվում են քիմիական նյութերի ազդեցության հետևանքով առաջացած վնասվածքների ապաքինման համար։ Կարին եթերային յուղեր է պարունակում, որոնք սնուցում են մազերը։ Այն նաև մեծ քանակով բետա-կարոտին է պարունակում՝ սննդարար նյութ, որը նվազեցնում է մազաթափությունը, խթանում մազերի աճը։ Այն նպաստում է մելանինի արտադրությանը, մազերը սնուցում վիտամիններով ու հանքանյութերով, ինչպիսիք են պղինձը, երկաթը, ցինկը։Դարչին։ Եթե մազերն ամուր չեն, հարկավոր է դարչին օգտագործել։ Դարչինը հականեխիչ հատկություն ունի, ինչի շնորհիվ կանխարգելում է գլխամաշկի հիվանդությունները, օգնում ազատվել միկրոօրգանիզմներից, որոնք նպաստում են մազաթափությանը։ Դարչինը խթանում է նաև արյան շրջանառությունը մազերի ֆոլիկուլներում, ինչի արդյունքում ապահովում է խիտ և փայլուն մազեր։
Դարչինը մազերի առողջության համար օգտագործվող լավագույն միջոցներից է։ Այն մեծ քանակով վիտամիններ ու հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք ամրացնում են մազերի ֆոլիկուլներն ու արագացնում մազերի աճը։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ օգտագործելու դեպքում այս միջոցը կարող է նաև նկատելիորեն բացացնել մազերի գույնը։Հարկավոր է.
- 2 ճաշի գդալ բնական մեղր,
- 2 ճաշի գդալ դարչին,
- 3 ճաշի գդալ կոնդիցիոներ։
Ուշադիր եղե՛ք. բաղադրիչների քանակը նախատեսված է երկար մազերի համար։ Եթե մազերը կարճ են, երկու անգամ պակասեցրեք դրանց քանակը։
Ինչպե՞ս պատրաստել: Մեղրն ու դարչինն այնքան խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ավելացրեք կոնդիցիոները, կրկին խառնեք։ Քսեք մազերին ամբողջ երկայնքով։ Զգույշ եղե՛ք. դեմքի մաշկին քսվելու դեպքում այս միջոցը կարող է կարմրություն առաջացնել։ Պետք չէ այս միջոցը քսել գլխի մաշկին։ Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, գլուխը փաթաթեք սրբիչով։ Թողեք 30 րոպե։ Հանեք սրբիչը, ևս 4-5 ժամ դիմակը թողեք մազերին։ Գլուխը լվացեք տաք ջրով։ Եթե մազերը չոր են, հարկավոր է բաղադրիչներին ավելացնել մեկ թեյի գդալ ձիթապտղի կամ նշի յուղ։
Հիշե՛ք. կարևոր է նաև մազերի ներքին սնուցումը։ Այդ նպատակով սննդակարգում ներառեք ձուկ, յոգուրտ, վարսակ և այլ օգտակար մթերքներ։ Հնարավորության սահմաններում խուսափեք քիմիական միջոցների օգտագործումից. սրանք թուլացնում են մազերը։