Ռուսական «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի հայտարարությանն այն մասին, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:
«Ղարաբաղը պատկանո՞ւմ է Ադրբեջանին: Հայաստանը և Փաշինյանը համաձա՞յն են Ուկրաինայի այդ տեսակետի հետ: Երբ պայքարում ես Ղարաբաղի համար, ապա գիտես, թե որքան մարդ է արյուն թափել այնտեղ, և թե դա ինչ հերոսական սխրագործություն էր, որն իրագործել է հայ ժողովուրդը», — ասել է Սոլովյովը ուղիղ եթերում:
Հաղորդավարը հավելել է, որ Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա:
https://youtu.be/HaDmJkRAq8Y
(Visited 8 times, 8 visits today)