Այսօր Ապրիլյան պատերազմի հերոսներից Օնիկ Գրիգորյանի ծննդյան օրն է

ANIMALI CELEBRI

 

\

«Որդուս` Հովիկիս կփոխանցես, որ ընտանիքի և հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու»,-  ապրիլյան պատերազմի հերոս, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի վերջին բառերն են: Այսօր փոխգնդապետը կդառնար 39 տարեկան:

Օնիկ Գրիգորյանը զոհվել է ապրիլի 2-ին: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հինգ սպաներից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը և ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, օգնության հասնելով 112 դիրքի անձնակազմին՝  անմիջապես նետվել է մարտի: Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ մղած կատաղի մարտերում պատճառելով թշնամու կենդանի ուժի զգալի կորուստներ, կասեցրել են նրա ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք: Ծավալված մարտական գործողությունների ժամանակ, ցուցաբերելով անձնվիրություն ու արիություն, խմբի ամբողջ կազմը ընկել է քաջի մահով:

Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը,  լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:

Օնիկ Գրիգորյանը ծնվել է 1978 թվականին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։ 1995-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և ծառայության անցել Պաշտպանության բանակի շարքերում։ Ավարտել է ԱրՊՀ «Ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն» բաժինը։ Օնիկը երկու անչափահաս երեխաների հայր էր: Դուստրը` Տաթևը`  16 տարեկան է, որդին` Հովհաննեսը` 11տարեկան:

Ծառայության ընթացքում փոխգնդապետը զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միշտ աչքի ընկելով բացառիկ բարեխղճությամբ ու նվիրվածությամբ։ Հաշվի առնելով Օնիկ Գրիգորյանի մասնագիտական բարձր ունակություններն ու ծառայողական փորձը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2016թ. հունվարին նշանակվել է ՊԲ Ն զորամասի հրամանատարի թիկունքի ու կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ։

Բարեխիղճ ծառայության համար Օնիկ Գրիգորյանը պարգևատրվել է «Ծովակալ Իսակով», ԼՂՀ «Մարտական ծառայություն», «Նելսոն Ստեփանյան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի», «Անբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով։  Ցուցաբերած բացառիկ արիության և անձնազոհության համար փոխգնդապետ Օնիկ Կարոյի Գրիգորյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահի կողմից «Արիությhttps:ան համար» շքանշաններով

Աղբյուր` Panorama.am

Rate article