Զարմանք բան է, թե ինչպես եղավ, որ ինչքան հարվածեցին, այնքան պնդացար դու,քո մեջ Գեւորգ
Մարզպետունին էր արթնացել.
… ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ – ԽՈՒՌՆԵՐԱՄ ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
Ճիշտ մեկ տարի առաջվա գրածս Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա (հունիսի 1) առիթով, որը հաստատում եմ` հավատս պահելով Նոր Հայաստանի հաղթանակի հանդեպ:
Լրագրության քո բոլոր տարիներին, սիրելի ՆԻԿՈԼ, արդար էր գրածդ, տեղին էր անարդարությունների դեմ զայրույթդ, բայց դու զայրույթդ քո մեջ էիր պահում, ու քո գրածների մեջ ո՛չ թե քո այդ զայրույթի արդյունք չարությունն էր, այլ՝ մտահոգությունը, երկրում արդար կառավարման համար իշխանություններին խնդիրներ առաջադրելու վարպետ ժուռնալիստիդ խոհեմ պահվածքը, միայն փաստերով ներկայանալու ճշմարիդ պահվածքդ:
Բայց քեզ շարունակ նեղում էին՝ խմբագրածդ լրագրերը փակելով: Ու դու համառորեն նորն էիր ստեղծում: Այդ նորերից «Հայկական ժամանակ»-ը, Վահրամ Փափազյանի՝ «հաչս օտարաց» արտահայտության հանգույն, դիմացավ:
Հետո՝ Ազգային ժողովում էիր, ուր կոճակ սեղմողների, իմա՝ ՀՀԿ-ի պատգամավորների (իրենց բնութագրմամբ) ալերգիան դարձար:
Դու այնտեղ էլ նույն ՆԻԿՈԼՆ էիր՝ ավելի ըմբոստ, արդեն բարձր ամբիոնից համարձակ պահվածքով (անպայման ստուգված ու անառակելի) սպանիչ փաստերով ապացուցելով, թե իշխանությանը բռնի տիրացած կերպարները, իրենց անձնական ԵՍ-ի գերին դարձած, ինչպես են անխնա վարում մեր մի բուռ երկիրը՝ ոչինչ չցանելով, անշուշտ, բայցեւ ագահաբար թալանելով ու կեղեքելով մեր ժողովրդին: ԱԺ-ում քո այդ ելույթներից յուրաքանչյուրը, որոնց տեսագրությունները yutub-ի շնորհիվ յուրաքանչյուր ազնիվ հայի հազարապատիկ նայելու թեմաներ էին ու՝ են, բավարար հիմք են քրեական գործ հարուցելու նրանց վրա, ում ուղղված էին քո խոսքերը: Բայց դե իրենք էին իշխանական բուրգի գագաթին՝ դրանից ցածր ունենալով հարյուրավոր պնակալեզների: Ո՞վ հարուցեր: Իշխանությունը գրաված ու իրար փոխանցած այն երկուսի հրահանգով էլ այդ վերջինները հարվածում էին քեզ:
Զարմանք բան է, թե ինչպես եղավ, որ ինչքան հարվածեցին, այնքան պնդացար դու:
«Ազատության» հրապարակում 98-ի անքուն գիշերներդ, մարտի 1-ի լուսաբացին չարանենգ հարվածներն էլ ջարդեցին քեզ, ու դու էլ ավելի պնդացար: Քո մեջ Գեւորգ Մարզպետունին էր արթնացել, երբ մի քանի հոգով Գյումրիից քայլեցիր՝ ժողովրդին բերելու այն հավատը, որ կորել էր այդ 20 տարիների մեջ: «Հնարավոր չէ ջարդել այդ պատը»-սա՛ էր հուսահատության ախտը, որ անգամ քո դաշինքի մի քանիսին էր թերահավատ
դարձրել:
Բայց… Բայց այդ ի՞նչ կատարվեց, եղբայր, այդ ի՞նչ ուժ էր, Աստվածային այդ ի՞նչ նեցուկ էր, որին դու հենվեցիր ու առաջացար, եւ խուռներամ բազմությո՜ւն միացավ քեզ, ժողովո՜ւրդ միացավ քեզ համայն աշխարհից:
Դու զարմանալի համբերությամբ դիմանում ես քո հասցեին, քո Շարժման հասցեին ասվող թուինոտ խոսքերին, որ ՀՀԿ-ական հիմնականում ջահելներից գալիս էին ու գալիս են քո հասցեին: Որտե՞ղ է թաքնված քո այդ համբերության շնորհը: Գուցե Գյոթեի ասածի՞ մեջ. «Մարդկանց Զարմանք բան է, թե ինչպես եղավ, որ ինչքան հարվածեցին, այնքան պնդացար դու,քո մեջ Գեւորգ Մարզպետունին էր արթնացել… յուրահատուկ է վատաբանել այն ամենը, ինչին իրենք անընդունակ են», կամ թե՝ Բեռնարդ Շոուի ասածի հանգո՞ւյն. «Ով կարող է անում է, ով չի կարող` սովորեցնում է»։
…Շարունակությունը ի՞նչ նկարագրեմ՝ դա մի վեպի, դա մի ծավալուն գրքի թեմա է, որը երբ գրվի (իսկ այն ա՛նպայման կգրվի), կազմի վրա, անկասկած, կունենա «Ասք՝ «Ավրորա» եւ Խաղաղության Նոբելյան մրցանակագիր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ մասին»:
Ու եթե երանելի Գրիգոր Նարեկացին պատգամել է «…այս մատյանի հարակայությամբ կմնամ անմահ», քո՛ պատգամը, ՆԻԿՈԼ, հավանաբար կլինի՝ «Վայելե՛ք այս ազատությունը, սիրելի ժողովուրդ, այն հարատեւ է…»:
Տա՛ Աստված, որ այդպես լինի:
Հ.Գ. Հիմա դեռ դավեր ունես քո դեմ, թաքնվա՛ծ խարդավանքներ ունես. զգույշ եղիր: Այդ դավերի պատճառով է, երեւի, որ քո աջակիցները քեզ շտապեցնում են. նրանց էլ կարելի է հասկանալ:
…Արդ, ուրեմն, համառորեն առաջ այն ճանապարհով, որի վրա սուտի-մուտի արգելքներ են ստեղծում աբիժնիկները, թալանչիները, բայց դրանց այդ ջղաձգումները, Չարենցի ասածի հանգույն, ինչպես Արարատին նետված մի քար: Շնորհավոր ծնունդդ, սիրելի կոլեգա, ընկեր և ԱՌԱՋՆՈՐԴ