Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանը պիտի մնա կալանքի տակ, Քոչարյանի հայտնաբերված ունեցվածքը և հաշիվները պետք է մնան կալանքի տակ։
Հակառակ դեպքում` նա կխափանի ողջ հետաքննությունը, որը դեռ շատ հեռու է ավարտից և դատական գործընթացը, որը դեռ չի էլ մեկնարկել ըստ էության, և սա միանշանակորեն կհանգեցնի պետության բարոյաքաղաքական կոլապսի։ Կրկնեմ․ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ոչ միայն` իշխանության»։