Քիչ առաջ Պետրոս Ղազարյանը նոր գրառում է կատարել

ANIMALI CELEBRI

Սամվել ջան սրտանց ուրախ եմ ,որ հեղափոխությունից հետո դու ու քո ընկերները կարող եք իշխանության մասին գրել այն ինչ առաջ ընկերական շրջապատում խոսում էիք,բայց երբեք չէիք բարձրաձայնում։

Ուրախ եմ շատ ,որ ի տարբերություն քո շատ ընկերների դու քննադատությունը տղամարդուն ոչ հարիր հայոյանքի հետ չես խառնել։
Նաև կհասկանամ, եթե շատ նեղված լինես քրոջդ, ընկերներիդ մասին հրապարակված նյութերի համար։Նման ընկալումը շատ սուբյեկտիվ է և մարդկային։

Բայց մոռացել ես ,որ թե քրոջդ թե վերջինիս փաստաբաններին ,թե ընկերներիդ ու իրենց փաստաբաններին միշտ պատրաստ ենք եղել հակառակ կարծիքը բարձրաձայնելու հնարավորություն տալ։Էսօր էլ պատրաստ ենք։
Ես չեմ հեռանում Հանրայինից։Դու շատ լավ գիտես ,որ ժամանակին մերժել եմ քո ղեկավարի առաջարկը ՝ղեկավարել Հանրայինի քաղաքական լրատվական բլոկը։Եթե լավ եմ հիշում, դու ներկա էիր այդ առաջարկի ժամանակ։Ես հրեշտակների և սատանաների չեմ հավատում ։

Բայց հավատում եմ դեպի լավը փոխելու հնարավորությանը ։Այդ փոփոխության անհնարինությունից էլ մերժել եմ։
Ես հրաժարական եմ տվել իմ կամքով։Որպեսզի հնարավորինս օբյեկտիվ և անաչառ քննություն լինի։

Ես շատ ուրախ եմ ,որ քաղաքական վայրիվերումները չեն ազդել իմ հետ սրճելու քո ցանկության վրա։Իհարկե ՝կխմենք։Բայց շատ ավելի ուրախ կլինեի ,եթե դու տեսնեիր ,թե ինչ են էսօր հեռարձակում քո և քո ընկերներին պատկանող ԶԼՄ ները ու փորձեիր մի բան փոխել։Չգիտեմ՝ ինչ դռներ են իմ առջև բաց ՝ ինչպես գրել ես ։Հուսամ , ինձ լավ իմանալով , էդ հակաէսթետիկ դռները չեն։

Իսկ Հանրայինի դռները բաց են բոլորի առաջ։Վաղը հրավիրում եմ քեզ եթեր։Վերջին մի քանի անգամ ՝մերժել ես։Եթե էլի մերժես՝սուրճի սեղանը կա ու կա։

Rate article