Քիչ առաջ տեղեկություն ստանացանք, որ Դավթաշեն վարչական շրջանի ռեստորաններից մեկում արտակարգ դեպք է պատահել։
Մեզ փոխանցեցին, որ զինված անձը այս պահին գտնվում է համայնքի ռեստորաններից մեկում և պատանդներ է վերցրել։
Ոստիկանությունից մեզ տեղեկություն չփոխանցեցին՝ ասելով, որ իրենք ունեն նման տեղեկություն և հետագայում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։
Հարցին, թե ոստիկանությունը միջոցներ ձեռնարկո՞ւմ է, լրատվական վարչությունից կրկին չպատասխանեցին՝ ասելով, որ սպասենք պաշտոնական հաղորդագրությանը։