Փոքրիկ մարդու մեծ սիրտը. Այս երեխան իր բուժման գումարը նվիրաբերեց անծանոթ հիվանդ երեխաներին

ANIMALI CELEBRI

Միչիգանի Քլարկսթոն քաղաքում, 9-ամյա Ռայան Քենեդին, որի մոտ 2007 թվականին ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, որոշում ընդունեց լուրջ գործ անել, մեծ գումար նվիրաբերելով օնկոլոգիական հիվանդություններից տառապող անծանոթ երեխաներին:Հոգատար մարդկանց եւ կազմակերպությունների նվիրատվությամբ իր բուժման համար կուտակված 150 հազար դոլար գումարը, Ռայանը լիովին նվիրաբերել է իր նման մահացու հիվանդ երեխաներին:

Ըստ Քլարկսթոնի Առողջապահության Կենտրոնի բժիշկների, Ռայանի մարմնում հայտնաբերվել է ependymoma — կենտրոնական նյարդային համակարգի ուռուցք, որը զարգանում է ողնաշարի կենտրոնական խողովակի բջիջներից:Բժիշկները հայտարարեցին, որ ուռուցքը մեծ արագությամբ աճում է, եւ տղային շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու:

5 տարի Ռայանը ստիպված էր անցնել 9 բարդ վիրահատությունների միջով, երբ հեռացնում էին չարորակ ուռուցքները, ինչպես նաեւ 4 տեսակի քիմիաթերապիաները:

«Այս տարիների ընթացքում իմ որդին շատ քաջաբար վարվեց», ասել է երեխայի մայրը` Քիմբերլի Մորիս-Կարպը ամերիկյան մամուլին: Սակայն մի օր Ռայանը լուրջ որոշում կայացրեց: Նա հրաժարվեց բժշկական օգնությունից, այլ երեխաների օգտին:Ըստ մոր բուժման մի քանի տարիների ընթացքում նրանք կարողացել են մեծ գումարներ հավաքել սոցիալական ցանցերում: Ինչպես պարզվեց, առաջին մարդիկ, ովքեր օգնության էին եկել քաղցկեղով հիվանդ երեխային` նրա դասընկերներն էին, Քլակսթոնի Հյուսիսային Սաշաբավի տարրական դպրոցից: Նրանք սկսեցին ակտիվորեն բարերարներ փնտրել:

«Ես գիտեմ, որ չեմ ապրելու մինչև իմ 10-ամյակը մայիսի 24-ին», — ասել է տղան: «Ուստի ես հրաժարվում եմ հետագա բուժումից: Իմ վերջին ցանկությունն այն է, որ իմ առողջության վերականգնման համար հատկացված բոլոր գումարները փոխանցվեն քաղցկեղով հիվանդ այլ երեխաների:Ինչպես հայտնել են Ռայանի հարազատները, նա շատ հպարտ էր, որ կարող է փրկել մեկի կյանքը: Ռայանը որոշեց իր վերջին օրերը անցկացնել այլ հիվանդ երեխաների հետ:

Տարիքը կապ չունի, իմաստուն ու մեծահոգի կարող են լինել բոլորը…

ԱՂԲՅՈՒՐ

Rate article