Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են ականապատել Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ ոստիկանությունն արդեն ձերբակալել է ենթադրյալ մեղավորներին, իսկ նրանք խոստովանել են, որ ցանկացել են ստուգել իրավապահների արձագանքը:
Նշվում է, որ Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որտեղով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։
ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։
(Visited 255 times, 255 visits today)