ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած
պատվիրակությունը օգոստոսի 22-ին աշխատանքային այցով մեկնում է
Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային
բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: