Ֆեսբուքյան իր էջում Արսեն Թորոսյանը գրել է.
Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով…
Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում:
Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:
Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:
Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:
Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին:
#ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը