Տո այ ոչ ու փուչ, տեսնես այդ բեմում քեզ ո”վ խաղացրեց….էն սե”ռժը…Թե՞ խուճուճ գագիկը. Ալիս Սողոմոնյան

ANIMALI CELEBRI

ԵՎ հՐԱՅՐ թՈՎՄԱՍՅԱՆԸ ԱՔԼՈՐԱՑԱՎ


Տո այ խամաճիկ հրո, հանկարծ որոշեցիր խոսել և… քո բուտկա սահմանադրական դատարանը կառավարությանը հավասար համարել:

Տո այ ոչ ու փուչ, տեսնես այդ բեմում քեզ ո”վ խաղացրեց` էն ազգային ժողո”վը, որ կեղծիքներով քեզ նշանակեց ՍԴ անդամ, հետո էլ ՍԴ նախագահ…

էն սե”ռժը, որ իր բոյով ձևած ու կարած քո թխած սահմանադրությանն իբրև պատասխան` գնաց ՍԴ և քեզ նստեցրեց նախագահի աթոռին: Թե՞ խուճուճ գագիկը, որ վաղաժամ տվեց իր հրաժարականը, որ քո նման բարոյազուրկի տեղը բացի ու վաղաժամ էլ (ասել է` կեղծիքով) բազմեց ԲԴԽ-ի աթոռին: Հիմա վեր ես կացել ու ասում ես` ,,Մենք կառավարությանը հավասար կառույց ենք»:

Տո դու՞ ես հավասար, այ կեղծարար: Քեզ, այ ողորմելի, հաստատապես խաղացնում է նաև էն հանցագործ ռոբը, թե չէ դու ինչու՞ պիտի իր հետ կապված գործի քննությունն այդքան ձգձգեիր, հիմա էլ եվրոպաներ ուղարկեիր: Դու ինչո՞վ տարբերվեցիր առաջին ատյանի էն տխրահռակ դատավորից, որ ռոբի գործի քննությունը կասեցրեց (ասել է` կեղծիքով) և ուղարկեց քեզ, որ մի քանի ամիս էլ դու ձգձգես:

Հիմա դու եվրոպաներից տղա ես բերում հազիվ իրեն կարգի բերող էս Նոր երկրի վրա: Լավ ես հաշվարկել, հրո, մի քանի ամիս էլ այս կերպ կհետաձգվի ռոբի դատավարությունը, և նրա վարձու պաշտպաններն արդեն վաղվանից կսկսեն նրան կալանքից ազատելու նոր սրտաճմլիկ սերիաներ հորինել, թե, իբր, քանի որ եվրոպաներից դեռ պատասխան չի ստացվել,

ՍԴ-ն որոշում կայացնել չի կարող, իսկ ռոբն էլ` խելոք, Աստծու գառ տղա է, խելոք կնստի տանն ու իր նոր սուտի-մուտի գրքերը կգրի: Ախորժակներիդ քացախ: Ճտերը աշնան են հաշվում, ընկեր հրո և ընկեր փաստաբաններ:

…Հիմա դառնանք ներկա ԱԺ պատգամավորներից ոմանց, որոնք անհաղորդ մնացին են երկրում կատարվող դեպքերին, որոնք որոշեցին վայելել իրենց արձակուրդը…
…Կրկնեմ միշտ ունեցած անհանգստությունս` Նիկոլ Փաշինյանն ինչքա՞ն կդիմանա` ձեր բոլորի փոխարեն աշխատելով:

Դա էլ կանցնի, և էն հաղթական շարժումն իր հետ կսրբի-կտանի ամեն կեղտ ու դավադրություն: Եվ թող ոչ ոք չկասկածի, որ Փաշինյանի համակիրները շարունակ աճելու են և հասնելու են վերջնական հաղթանակի:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 114 times, 114 visits today)
Rate article