Տորթ «Նախարարական». խտացրած կաթով անչափ համեղ տորթ

ANIMALI CELEBRI

Տորթը «Նախարարական» է կոչվում իր շքեղ, ճոխ տեսքի ու հրաշալի համի պատճառով:

Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնել՝ առանց մթերքների խառնման առանձնակի հերթականություն պահելու, սակայն առանձնացնելով նշված վերջին երեք բաղադրիչը:Խմորային մասսան երեք հավասար մասի բաժանել: Մասերից մեկի վրա լցնել կանեփի սերմեր, մեկի վրա՝ չամիչ կամ չորացրած այլ հատապտուղ ըստ նախասիրության, մյուսի վրա՝ ընկույզ կամ պնդուկ, կամ էլ այլ ընդեղեն՝ դարձյալ ըստ նախասիրության:

Հաշվի առնել, որ տվյալ մթերքները պետք է լինեն մեկ բաժաի չափ:

Շերտերը թխել ու սառեցնել: Մինչ այդ ստանալ պարզագույն կրեմը՝ իրար միավորելով սենյակային ջերմաստիճանի բերված մի տուփ եփած խտացրած կաթն ու բարձր յուղայնությամբ թանձր սերուցքը կամ սերուցքային կարագը (250 գր):

Շերտերը միավորել՝ նախապես վրայց հանելով վերին կլորավուն հատվածը: Հեռացված հատվածները փշրել ու դրանցով ձևավորել ամբողջությամբ կրեմապատ տորթի ընդհանուր մակերեսը:

Ահա տեսանյութը:

Rate article