Տնական տորթ «Վայելք»․ չափազանց համեղ խմորեղեն՝ առանց ջեռոցի և մատչելի բաղադրիչներից պատրաստվող

ANIMALI CELEBRI

Կիսվում ենք ձեզ հետ հրաշալի տորթի բաղադրատոմսով, որը, համոզված ենք, անտարբեր չի թողնի նույնիսկ քմահաճ հյուրերին։

Домашний торт «Наслаждение»: «бомбический» десерт на все случаи!

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 600գ  20%  թթվասեր
  • 520 գ եփած խտացրած կաթ
  • 25գ ժելատին
  • 150մլ եռացրած ջուր
  • 30գ բոված գետնանուշ
  • 400գ շոկոլադե թխվածքաբլիթ
  • 200գ կարագ
  • շոկոլադ

Պատրաստման եղանակ․

Թխվածքաբլիթը փշրել, դրա համար կարող եք գրտնակ օգտագործել։ Լցնել խորը տարայի մեջ, ավելացնել հալացրած կարագը և լավ խառնել։

Մեծ ափսեի վրա դնել բացվող կողքերով օղակ, մեջը լցնել փշուրը և հարթեցնել։

Ժելատինի վրա եռման ջուր լցնել, խառնել և դնել մի կողմ։

Խորը տարայի մեջ լցնել խտացրած կաթը, թթվասերը և հարել 2-3 րոպե՝ միջին արագությամբ։

Մաքրել և մանրացնել բոված գետնանուշը, ավելացնել թթվասերին, հարել ևս 1-2 րոպե։

Հարած զանգվածը լցնել կորժի վրա և հավասարեցնել։

Ուղարկել սառնարանը՝ 1 ժամով։

Հանել օղակը և տորթը զարդարել հալացրած շոկոլադով։

Домашний торт «Наслаждение»: «бомбический» десерт на все случаи!

Բարի ախորժակ։

 

Rate article