Ուրախացրեք ձեր սիրելիներին՝ պատրաստելով այս համեղ, անուշաբույր և օգտակար տնական շոկոլադը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- կակաո՝ 5ճ․գ․
- կաթ՝ 5ճ․գ․
- շաքարավազ՝ 6-8ճ․գ․
- կարագ՝ 50գ
- ալյուր՝ 1թ․գ․
- վանիլին՝ 1/4թ․գ․
- աղացած ընկույզ
Պատրաստման եղանակ․
Խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել 1ճ․գ․ կաթը և խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։
Ավելացնել մնացած կաթը։
Զանգվածը դնել կրակին՝ անդադար խառնելով հասցնել եռման աստիճանի։
Ավելացնել կարագը, թուլացնել կրակը և եռացնել։ Հանել կրակից, և մաղելով լցնել ալյուրը։ Խառնել՝ մինչ այն կլուծվի։
Նորից դնել կրակին և հասցնել եռման աստիճանի։
Հանել գազօջախից և թողնել, որ սառի։ Ավելացնել վանիլինը և լավ խառնել։ Շոկոլադը լցնել սառույցի ամանի մեջ՝ անխօրոք կարագ քսելով։
Ցանկության դեպքում կարող եք շոկոլադին ավելացնել մանրացրած ընկույզ։ 2-3 ժամ թողնել սառնարանում և վայելել։
Բարի ախորժակ։