Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել

ANIMALI CELEBRI

Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել
«Փաստինֆո»-ն գրում է․ Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցել ու անձնուրաց կռվել է Տարոն Սահակյանը։ Նա Ջերմուկի գնդից էր` ավագ լեյտենանտ։

Տարոնը ծնունդով Տավուշի մարզից է՝ Ոսկեպարից, ապա տեղափոխվել էր Կողբ գյուղ։ Հայրը զինվորական է, Տարոնն էլ տան երկրորդ զավակն է։ Աշխատել է իրավապահ համակարգում, ապա` տեղափոխվել ՌԴ։ Վերադարձել էր հայրենիք ու մի քանի ամիս է, ինչ Ջերմուկում որպես սպա ընդունվել էր աշխատանքի։

Տարոնն ամուսնացած էր ուներ մեկ որդի ու վերջին շրջանում տեղափոխվել էր բնակվելու Ջերմուկում։

«Փաստինֆո»-ին Տարոն Սահակյանի հարազատները պատմել են` գիտեին, որ Տարոնը գերության մեջ է, բայց այսօր վաղ առավոտյան Սահակյանները տեղեկացել են, որ Տարոնին զոհված են տեղափոխել հայրենիք։
Նրա աճյունն էր երեկ Մուրադովը ինքնաթիռով տեղափոխել Երեւան: Հարզատները նրա՝ Բաքվում հայտնվելու մասին մանրամասներ չգիտեն, բայց տեղյակ են, որ գերեվարել ու սպանել են թշնամիները։ Ասում են, Տարոնը հայրենիքն ամենաթանկն էր համարում ու չէր կարող ենթարկվել թշնամու հրամաններին։

զինվոր

Կողբի բնակիչ Արսեն Աղաբաբյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Տարոնին մեկ տարի առաջ էր տեսել ու վերջերս տեղեկացել, որ Տարոնը կրկին Հայաստանում է, ծառայում հայրենիքին։

«Ինքը կարգին տղա էր, կարգին մարդ՝ բոլորը դրա մասին գիտեին։ Շատ ակտիվ էր, մարդկային հատկանիշներով օժտված տղա էր։ Նա կռվարար՝ պաշտպանող, չհանձնվող տեսակ էր՝ զարմանալու աստիճան»։

Տարոնի աճյունը Բաքվից վերադարձնելու մասին լուրը եկավ ապացուցելու տեղեկությունները, որ Տարոնը մինչև վերջ կռվել է, ապա գերեվարվել։

Դեպքի մասին ոչ հստակ, բայց տվյալներ ունեն, որ հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման են ստացել ազատ արձակել։ Թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Rate article