Լրագրող Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի կողմից արված հայտարարություններին
Ես ճիշտ է, շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը ինչ-որ մեկին, իսկ էս դեպքում ավելի ճիշտ նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչ հայտնի մականունավոր ՍԻ#ՏԻՐ-ին բան ապացուցելու համար չի հրապարակի փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիքներ, ու չի իջնի դրանց մակարդակին, բայց դե սրանց լկտիությունը չափ ու սահման չունի…
Եփած հավի խնդալն էլ կգա, թե բա «Մենք քեզ աշխատող, «քշվող», սարքին մեքենա ենք թողել, չես կարում քշես՝ բեր թող տեղը: Հա, երբեմն ջուրը կարող էր եռալ, անիվը կարող էր նստել, թարթիչը՝ չմիանալ, բայց դու մեզանից ստացել ես հիմնովին աշխատող պետական ապարատ»:
Թե ասա, որ էդ ձեր թողած մեքենան աշխատող էր, բա էս ժողովուրդը 2018-ին էլ ինչի՞ համար փողոց դուրս եկավ:
Սկսենք նրանից, որ հերիք չէ ձեր մեքենայի վարորդը «ՊՌԱՎԱ» չուներ, հետն էլ ղեկին աչքը կպել էր, ու ամբողջը երկիրը էդ մեքենայով տանում էր դեպի անդունդը:
Ու ճիշտ է, էդ մատոռը խփած մեքենան իրոք եզակի է ու լավ է գոնե ժամանակին առանց «ՊՌԱՎԱ» ձեր ինքնակոչ վարորդին իջեցրինք ղեկից:
Հիմա հանգիստ վեր ընկեք տեղներդ, որ էդ մեքենան պետք է հիմնանորոգվի: