Արտասահմանյան որ կայքերն են և ինչպես մեկնաբանել ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքը․․․
ԱԺ-ի այսօրվա նիստում տեղի ունեցած ծեծռկտուքին անդրադարձել են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները: НТВ հեռուստաալիքը տեսանյութը անվանել է ««Վիզդ կկտրեմ». պատգամավորները կռվում են Հայաստանի խորհրդարանում»: ՄԻջադեպը տեղ է գտել նաև «Известия», RT, Gazeta, Lenta, Вести, Росбалт, Московский Комсомолец, Life.ru, vestikavkaza.ru, glavnoe.ua, АиФ, РИА Новости լրատվականներում: Առավել մեծ հրճվանքով անդրադարձել են ադրբեջանական կայքերը՝ EADaily, Minval, Trend, Haqqin, 1news, Day.az կայքերը:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում կառավարության 2019թ-ի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը քաշքշեցին, ապա խփեցին միմյանց: Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներ, մյուս պատգամավորներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: