Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բագլան նահանգում վերսկսվել են ռազմական բախումները «Թալիբան» ահաբեկչական ծայրահեղական շարժման զինյալների եւ

հակաթալիբական Դիմադրության ազգային ճակատի մարտիկների միջեւ։
Հիմնական գործողությունները ընթանում են Բագլան նահանգի Անդարաբադի հովտի Փուլի-Հիսար շրջանում։

Թալիբները, ըստ աշխարհազորայինների հաղորդումների, կրել են կորուստներ եւ ստիպված են եղել նահանջել։







