Վանիլային բուլկիներ՝ բամբակի նման փափուկ և թեթև․․․ այսքան համեղ, բայց պարզ բուլկի դեռ չեք փորձել

ANIMALI CELEBRI

Որպես միջուկ կարող եք օգտագործել այն ամենը, ինչ կցանկանաք՝ մուրաբա, շոկոլադ, կակաչի սերմեր, չամիչ, կաթնաշոռ․․․ Կարող եք նույնիսկ առանց միջուկ թխել, այդպես էլ է համեղ ստացվում։

Картинки по запросу "булочки"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • գոլ կաթ՝ 250մլ
  • չոր խմորիչ՝ 10գ
  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 60գ
  • կարագ հալացրած՝ 60գ
  • ձեթ՝ 40գ
  • վանիլին
  • ալյուր՝ 550-600գ
  • դեղնուց և 1 ճ․գ․ կաթ՝ քսելու համար

Картинки по запросу "Сдобные ванильные булочки как пух"

Պատրաստման եղանակ․

Գոլ կաթը խառնել շաքարավազի և խմորիչի հետ, խառնել և թողնել 15 րոպե։

Ալյուրը մաղել։

Ավելացնել աղը, հալացրած կարագը և ձեթը, վանիլինը, ալյուրը և խմոր հունցել։

Խմորը ծածկել տոպրակով, սրբիչով և թողնել տաք տեղում՝ 1,5 ժամ։

Սեղանին ձեթ քսել և ցանկացած միջուկով բուլկիներ ձևավորել։ Բուլկիները ծածկել սրբիչով և թողնել 15 րոպե։

Տապակը ծածկել յուղաթղթով, դնել բուլկիները։ Խառնել դեղնուցն ու կաթը, քսել բուլկիներին։

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 175 ջերմաստիճանի։ Մեջն ուղարկել տապակը և թխել 25-30 րոպե։

Խմորին կարող եք ավելի շատ շաքարավազ ավելացնել, դա կախված է միջուկի տեսակից և ձեր նախասիրությունից։

Բարի ախորժակ։

 

 

Rate article