Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երիտհանրապետական` աշոտյան-շարմազանով անկրկնելի դուետը, ամենայն հավանականությամբ, տառապում է ամնեզիայով։
Այդ երկու ջահելները լրիվ մոռացել են, որ երկու տարի առաջ ժողովուրդը անվերադարձ մերժել է իրենց և իրենց առաջնորդին ու շարունակում են իրենց ջղաձգումները։
Սույն ջահելներին շարունակում է թվալ, թե գնացել են երկարատև արձակուրդ և շուտով` հեսա-հեսա վերադառնալու են ու կաշվից դուրս են գալիս քաղաքական դաշտում իրենց գոյությությունը տեսանելի դարձնելու համար։
Գաղափարական լիդերի նկրտումներ փայփայող աշոտյանը «անհապաղ» բացատրություն է պահանջում Արցախի հարցով բանակցությունների հետ կապված` Լավրովի հայտարարության առիթով, մոռանալով, որ և’ մադրիդյան, և’ կազանյան փաստաթղթերը ծնվել և շրջանառության մեջ են դրվել իրենց իշխանության օրոք։
Սակայն այս պահին խոսքը ոչ թե բանակցությունների և փաստաթղթերի մասին է, այլ աշոտյանի գրաված դիրքի և «անհապաղ» պահանջի։
Այստեղ է, որ ուզես-չուզես, պիտի հիշեցվի իրենց դասականի «իյա, իրո՞ք»-ը և ռուսի ասած` мальчик, ты никто и звать тебя никак, успокойся и дыши носом-ը։
Ոչ մի կերպ մոռացության մատնվել չցանկացող, ամեն խոսելուց հերթական դատարկաբանությամբ կուսակցից առաջ ընկնելու մարմաջով տառապող մյուս կարկառունը` շարմազանովն էլ հեգնելով խորհուրդ է տալիս, թե «սամոսուդ անող ես, Ալիևին սամոսուդ անեիր»։
Կրկնելու տեղն է. мальчик, ты тоже никто и звать тебя никак, ты тоже успокойся и дыши носом, твой номер-шестнадцатый.
Լավ, իրենց քաղաքական գործիչ համարողնե՞րն էլ այսքան ծանծաղամիտ ու մանր լինեն»։