Սոդայի կիրառման 9 չափազանց օգտակար և հետաքրքիր եղանակ, որոնց մասին, հավանաբար, ձեզ հայտնի չէ
Սոդա կա բոլորի տանը, սակայն քչերը գիտեն դրա կիրառման եղանակների մասին․ իրականում այն շատ հարցերում կարող է դառնալ անփոխարինելի միջոց։
Դիմակ՝ դեմքի համար
Կարող եք հարթեցնել մաշկի երանգը և բացել անցքերը՝ սոդայից և խնձորի քացախից պատրաստված դիմակի օգնությամբ։ Խառնեք 1թ․գ․ սոդա, կես կիտրոնի հյութ և 2թ․գ․ մեղր։ Դանդաղ ավելացրեք քացախի և ջրի խառնուրդը, որպեսզի մածուցիկ զանգված ստացվի։ Քսեք խառնուրդը դեմքին և թողեք 5-10 րոպե։
Ակնեի բուժում
Ակնեից և ցանից ազատվելու և դրա առաջացումը կանխարգելելու համար պետք է խառնել 1թ․գ․ սոդա և ջուր, որ մածուկ ստացվի։ Քսեք այն ակնեի հատվածում և թողեք 1-2 րոպե։ Կրկնեք պրոցեդուրան 2-3 օր շարունակ՝ օրական 1 անգամ։
Եղունգները սպիտակեցնող միջոց
Խառնեք սոդա և ջրածնի պերօքսիդ, քսեք եղունգներին։
Մազերի թեփի վերահսկում
1ճ․գ․ սոդայով շփեք խոնավ մազերը և գլխամաշկը։ Այդպես կկարողանաք կանխարգելել թեփը։
Քլորի հեռացում
Լողավազանից հետո հաճախ մազերից քլորի հոտ է գալիս, բացի այդ քլրոը մեծ վնաս է հասցնում գլխամաշկին։ Խառնեք ամաններ լվանալու հեղուկը և սոդան, քսեք խառնուրդը մաքուր մազերին, իսկ հետո էլ լավ կոնդիցիոներ օգտագործեք։
Ինչպես տեսնում եք, մաշկի և մազերի առողջությունը այնքան էլ թանկ հաճույք չէ։ Սոդայի շնորհիվ՝ կարող եք զերծ մնալ թանկարժեք և վնասակար քիմիական նյութերի օգտագործումից։