Նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հшրձшկման հետեւանքով ծավալված մшրտերի ընթացքում զпհվшծ կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը Լոռու մարզի Անտառամուտ համայնքից էր։
23–ամյա Արթուրը ժամկետային ծառայությունից հետո մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել ու աշխատանքի անցել որպես պшյմшնագրային զինծառայող։ Արթուր Մարտիրոսյանը 44–օրյա պшտերшզմի մասնակից էր։
«Ընտանիքը վատ պայմաններում է ապրում։ Ընտանիքին պահելու համար մտել էր պայմանագրային զինծшռшյող էր աշխատում։ Ապրում էր ծնողների ու եղբոր հետ, երկու քույր ունի, որոնք ամուսնացած են, ինքը տան փոքրն էր։ Արթուրը շատ ընտիր, ճարպիկ, խելոք, ամբողջ գյուղին հարեհաս տղա էր, իր մասին ամենալավն բաները կարող եմ ասել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գեւորգյանը։
Արթուրը մեկն է այն 24 զինծառայողներից, ում հետ կապը կորել էր մшրտшկան գործողությունների ընթացքում։ Համայնքում հույս էին փայփայում, որ Արթուրը կգտնվի, տուն կվերադառնա, բայց քիչ առաջ՝ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ կարդացել են նաեւ իրենց համագյուղացու տվյալները։
Համայնքի ղեկավարի խոսքով, Արթուրը ծառայում էր Սյունիքում, այսօր էլ պիտի հերթապահությունից վերադառնար։ Արթուրի հետ ծնողների վերջին կապը եղել է մինչեւ ռшզմшկան գործողությունների սկսելը։
«Արթուրը պшտերшզմում վիրшվորվելուց հետո հիվшնդանոց էր տեղափոխվել, բայց իր տեղը չէր գտնում։ Ուզում էր նորից գնալ կռիվ, բայց բժիշկները չէին թույլատրել, ինքն էլ փախել էր ու գնացել իր գումшրտակի, ընկերների մոտ»,– մեզ հետ զրույցում պատմեց Արթուրի ընկերներից՝ Արտավազդը։
Ռուսական կողմի միջնորդությամբ եւ մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մшրտերի արդյունքում գերեվшրվածների վերադարձի եւ անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։