Սիրված դերասան Սամվել Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության մասին

ANIMALI CELEBRI

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առայժմ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից ու կառավարու­թյունից: Վարչապետը կարծես թե ու­զում է լավ բաներ անել: Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում, նախկինում սա կանխատեսելի չէր:

Կարծում եմ, որ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել»,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը:

Նրա համար Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել. «Սակայն ինձ դուր է գա­լիս, որ առանց վախենալու մեղադրվում ու պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»:

Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնա­լից ուղով է գնում: Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա է իրականաց­վում, դերասանը պատասխանեց.

«Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի:

Ես ոչ մի վրեժ կամ վենդե­տա չեմ տեսնում:

Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բա­ցահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»:

Rate article