«Սա արդարացի որոշում չէ». Սարգիսն ու Մանոն կմիանան Կառավարության դիմաց կազմակերպվող ցույցին

ANIMALI CELEBRI

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը, պատրաստվում են մասնակցել վաղը կառավարության դիմաց սպասվող ակցիային` խնդրելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ոլորտի մարդկանց, ռեստորանային բիզնեսներին ևս թույլ տալ աշխատել որոշ սահմանափակումներով։

Մանոն ու Սարգիսը՝ ծննդյան 36-րդ ...

Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ ամեն գործով էլ կարելի է զբաղվել` պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները և հետևողականությունը։

«Եթե բոլորս մի նավի մեջ ենք, ուրեմն մի նավի մեջ ենք։ Եթե բոլորս նավից դուրս ենք գալիս, հասկանանք, որ բոլորս պիտի դուրս գանք։ Եթե դռները բացում են, թող բոլոր դռները բացեն։ Սա արդարացի չէ։ Կարելի է հասկանալ, խորհրդակցել, լուծում գտնել,- ասաց նա ու հավելեց, որ իրենց գործը սեզոնային է։

-Մարդիկ 3-4 ամիս աշխատում են, 1 տարի ապրում։ Հիմա բոլորը բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնել, որովհետև հույսը դրել էին այս 3-4 ամսվա վրա, գիտեին, որ մարդիկ շարունակելու են ամուսնանալ, միջոցառումներ կազմակերպել։

Սարգիս և Մանո Գրիգորյանների աղջկա ...

Վստահ, որ ամռանը գործ են ունենալու, վարկեր են վերցրել, ծրագրեր կազմել»։

Սարգիսը հասկանում է, որ մասսայական միջոցառումները վտանգավոր են, սակայն նկատում է, որ սրճարաններում էլ մարդիկ բավականին շատ են։

Նա շեշտեց, որ պատրաստ են քննարկումների, սահմանափակումների, բայց եթե բոլորի աշխատանքը բացվում է, իրենցը` ոչ, անհավասար պայմաններ են ստեղծվում։

Հարցին` հնարավո՞ր է իրենց աշխատանքն անվտանգ կազմակերպել, նա պատասխանեց. «Ես չգիտեմ` հնարավո՞ր է, թե՞ չէ, բայց արդեն անհնար է նստել տանը։

Դա ոչ պակաս առողջական ու հոգեբանական խնդիրներ է ստեղծում։ Եթե մտածում ենք կորոնավիրուսի մասին, մյուս հիվանդությունների մասին էլ պետք է մտածենք, որոնք այս ամենի արդյունքում են առաջ գալիս։ Մեր աշխատանքը ոչնչով ավելի վտանգավոր չէ երթուղային տաքսիներից, բացօթյա սրճարաններից, մանկապարտեզներից և մյուս գործարաններից»։

Դերասանի խոսքով` ինքն իր աշխատակիցներին վճարել է արտակարգ դրության պայմաններում։ «Մի քանի ամիս է` ես իմ աշխատողներին վճարում եմ իմ գրպանից, ես չէի կարող թողնել նրանց, բայց էլ ի վիճակի չենք։ Մարդիկ ուղղակի ուզում են աշխատել»,- ասաց նա։

Սարգիսը նշեց, որ անձամբ իր վնասների մասին թվերով խոսել չի ցանկանում, միայն ասաց, որ ինքը տնտեսող մարդ է, դեռ 1-2 ամիս կապրի, սակայն կան մարդիկ, որոնք ծայրահեղ վիճակում են հայտնվել։

Նա հայտնեց, որ ցույցն ինքը չի նախաձեռնել, սակայն միացել է գործընկերներին, որոնք արդեն ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն։ Թե հայտնի ընկերներից ովքեր են միանալու ակցիային, Սարգիսը չգիտի։

«Գիտեմ, որ իմ աշխատակիցներն են որոշել գալ, ես, որպես ղեկավար, իրենց կողքին եմ, հատկապես, որ ես կողմ եմ աշխատելուն։ Թե ոնց պիտի աշխատենք, այլ խնդիր է, պատրաստ ենք քննարկելու, հասկանալու, լսելու պրոֆեսիոնալներին։

Չպետք է միանձնյա որոշում կայացնել միայն Առողջապահության նախարարության հետ, որովհետև շատ բաներ միայն Առողջապահության նախարարությանը չեն վերաբերում», — ասաց նա։

Rate article