Դատախազության օրվան նվիրված միջոցառման ժամանակ այսօր պարգևատրվեցին դատախազության մի շարք ծառայողներ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պարգևատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը։
Բիշարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներից է։
(Visited 15 times, 15 visits today)