Ռուսաստանն իրավունք ունի զ ենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան` Ալիևին
Ռուսաստանի կողմից զ ենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ», — ասաց նա:
Գերատեսչության ներկայացուցիչը հավելեց, որ ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը: