Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը սկսում է իր աշխատանքերը: Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Նեսիսյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ սպասելիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից.
«Առաջին հերթին հանձնաժողովը պետք է սկսի իր աշխատանքները զորամասերի հրամանատներից մինչև զինվորներ և իրենց ծնողներ: Ծնողներն ամեն ինչ լսել են, ամեն ինչից տեղյակ են»:
Ուրֆանյանի մայրիկի կարծիքով՝ պետք է հանձնաժողով հրավիրվեն սպաներ, գնդի հրամանատարներ, վարչության պետեր, փոխնախարարներ ու նախարարներ.
«Հանձնաժողով պետք է հրավիրվի նաև Բակո Սահակյանը: Արցախից պետք է սկսել աշխատանքները և ավարտել Սերժ Սարգսյանով և Սեյրան Օհանյանով»:
Համեստ Ներսիսյանը հիշեց՝ երբ կոնֆլիկտ էր Օհանյանի և Սարգսյանի միջև, Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը մի քանի անգամ ասել է, թե մի ստիպեք մեզ բերաններս բացել.«Հիմա ինձ շատ հետաքրքրիր է, թե ինչ էր այն ժամանակ ուզում ասել տիկին Ռուզաննան»:
Ներսիսյանը նշեց, որ սպասում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման.
«Եթե նրանք հրահանգ չտային ավելի ցածր օղակները ոչինչ չէին անի: Հիմա տեսնենք ինչ են անելու և ումից են սկսելու»:
Տեղեկացրեք Ձեր մտերիմներին